Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 52

Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին

Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին

Հագուստի և հարդարանքի հարցում բոլորս տարբեր նախասիրություններ ունենք։ Եթե մի քանի պարզ սկզբունքների հետևենք, այնպես կհագնվենք, որ հաճելի կլինի թե՛ մեզ, թե՛ Եհովային։ Քննենք դրանցից մի քանիսը։

1. Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք հագուստ ու հարդարանք ընտրելիս

Մեր հագուստը պետք է լինի «վայելուչ՝.... համեստությամբ և ողջամտությամբ» ընտրված, ինչպես նաև մաքուր, որպեսզի երևա, որ «ակնածում ենք Աստծուց» (1 Տիմոթեոս 2։9, 10)։ Ավելի մանրամասն քննենք այս 4 սկզբունքները. 1) Մեր հագուստը պետք է «վայելուչ» լինի։ Ժողովի հանդիպումներին հավանաբար նկատել ես, որ մեր ճաշակները տարբեր են, սակայն մեր հագուստից ու հարդարանքից երևում է, որ հարգում ենք Աստծուն։ 2) «Համեստությամբ» հագնվել նշանակում է այնպիսի հագուստ ու հարդարանք չընտրել, որը ցանկահարույց է կամ անհարկի ուշադրություն է հրավիրում մեզ վրա։ 3) «Ողջամտությամբ» հագնվել նշանակում է նորաձևության հետևից չընկնել։ 4) Մեր արտաքին տեսքը պետք է միշտ ցույց տա, որ «ակնածում ենք Աստծուց» և ճշմարիտ Աստծուն ենք երկրպագում (1 Կորնթացիներ 10։31

2. Մեր արտաքին տեսքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր հավատակիցների վրա

Ճիշտ է, մենք ընտրության ազատություն ունենք, սակայն պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքն ինչպես կարող է ազդել ուրիշների վրա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ թե վանենք մարդկանց, այլ «հաճեցնենք [մեր] մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար» (կարդա Հռոմեացիներ 15։1, 2

3. Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է մարդկանց ձգել դեպի ճշմարիտ երկրպագություն

Թեպետ մենք փորձում ենք միշտ վայելուչ հագնվել, սակայն առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մեր հագուկապին, երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին և մասնակցում ենք քարոզչական ծառայությանը։ Մենք չենք ցանկանում, որ մեր հագուկապի պատճառով մարդիկ շեղվեն այն կարևոր լուրից, որը հայտնում ենք։ Փոխարենը՝ ուզում ենք, որ մեր արտաքին տեսքը մարդկանց մղի սովորել Աստծու մասին ճշմարտությունը և «զարդարի մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ինչպես կարող ենք համոզվել, որ մեր հագուկապը քրիստոնեավայել է։

Բարձր դիրք ունեցող անձանց հանդեպ մեր հարգանքը կարող է երևալ մեր արտաքին տեսքից։ Թեև Եհովան տեսնում է մեր սիրտը, սակայն մեր հագուկապով նրա հանդեպ նույնպես պետք է հարգանք դրսևորենք

4. Մեր վայելուչ արտաքին տեսքով ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային

Ո՞րն է մեր արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու գլխավոր պատճառը։ Կարդացեք Սաղմոս 47։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Այն փաստը, որ ներկայացնում ենք Եհովային, ինչպե՞ս պետք է ազդի մեր հագուկապի ընտրության վրա։

  • Քո կարծիքով՝ արժե՞ ուշադրություն դարձնել, թե ինչ տեսք ունենք ժողովների և քարոզչական ծառայության ժամանակ։ Ինչո՞ւ։

5. Հագուստի և հարդարանքի վերաբերյալ ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Անկախ նրանից՝ մեր հագուստը թանկ է, թե էժան՝ այն պետք է միշտ մաքուր լինի և առիթին համապատասխան։ Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24 և 1 Տիմոթեոս 2։9, 10 համարները, այնուհետև քննարկեք, թե ինչու չպետք է այնպիսի հագուստ կրենք, որը՝

  • անփույթ է և թափթփված

  • ընդգծող է, բաց կամ ցանկահարույց

Թեև քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, սակայն դրանից շատ բան կարող են սովորել Եհովայի մտածելակերպի մասին։ Կարդացեք 2 Օրենք 22։5, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչո՞ւ պետք է խուսափենք այնպիսի հագուստից և հարդարանքից, որոնք տղամարդկանց կնոջ տեսք են տալիս, իսկ կանանց՝ տղամարդու։

Կարդացեք 1 Կորնթացիներ 10։32, 33 և 1 Հովհաննես 2։15, 16 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչո՞ւ պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքը ինչ ազդեցություն կթողնի մեր տարածքի կամ ժողովի մարդկանց վրա։

  • Մարդիկ ինչպե՞ս են հագնվում ձեր տարածքում։

  • Քո կարծիքով՝ այդ ոճերից որո՞նք վայել չեն քրիստոնյաներին։ Ինչո՞ւ։

Մենք հագուստի և հարդարանքի ընտրության շատ հնարավորություններ ունենք, որոնք հաճելի են Եհովային

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես իրավունք ունեմ հագնելու այն, ինչ ուզում եմ»։

  • Համամի՞տ ես։ Ինչո՞ւ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Երբ հագուստի և հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշումներ ենք կայացնում, ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային և ուրիշներին։

Վերհիշենք

  • Եհովայի համար ինչո՞ւ է կարևոր, թե ինչպես ենք հագնվում և հարդարվում։

  • Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք մեր հագուկապի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

  • Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է ազդել ճշմարիտ երկրպագության վերաբերյալ մարդկանց ունեցած կարծիքի վրա։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Մարդիկ ի՞նչ կարող են մտածել քո մասին՝ տեսնելով քո հագուստը։

«Ինչպիսի՞ն է իմ արտաքինը» (վեբ հոդված)

Տես, թե նախքան դաջվածք անելն ինչու է հարկավոր երկար մտածել։

«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տատու անելու մասին» (վեբ հոդված)

Ահա ևս մի քանի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ճիշտ որոշումներ կայացնել։

«Քո արտաքին տեսքով փառք բերո՞ւմ ես Աստծուն» («Դիտարան», 2016 թ. սեպտեմբեր)

Իմացիր, թե անկեղծ սիրտ ունեցող մի կին ինչպես փոխեց ուրիշների հագուկապի վերաբերյալ իր տեսակետը։

«Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար» («Արթնացե՛ք», 2003 թ. դեկտեմբերի 22)