Հիսուսի մահվան հիշատակի երեկո
Կիրակի, մարտի 24, 2024 թ.
Ամեն տարի Եհովայի վկաները Հիսուսի պատվերի համաձայն հավաքվում են՝ հիշելու նրա մահը։ Նա ասել է. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու այս միջոցառմանը։
Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն է տևում ծրագիրը։
Մոտ մեկ ժամ։
Որտե՞ղ է այն անցկացվելու։
Մանրամասների համար կապ հաստատեք Եհովայի վկաների հետ։
Մուտքը վճարո՞վի է։
Ո՛չ։
Հանգանակություն արվելո՞ւ է։
Ո՛չ։ Եհովայի վկաները իրենց հանդիպումների ժամանակ երբեք դրամահավաք չեն կազմակերպում։
Ինչպիսի՞ հագուստ պետք է կրել։
Թեև այս միջոցառման համար հագուստի հատուկ պահանջներ չկան, Եհովայի վկաները ձգտում են հետևել աստվածաշնչյան խորհրդին և համեստ ու վայելուչ հագնվել (1 Տիմոթեոս 2։9)։ Ուստի պարտադիր չէ, որ ձեր հագուստը լինի թանկարժեք կամ տոնական։
Ինչպե՞ս է անցկացվելու Հիշատակի երեկոն։
Ծրագիրը սկսվում է ու ավարտվում երգով, ինչպես նաև աղոթքով, որն անում է Եհովայի վկաներից մեկը։ Ծրագրի ժամանակ կլսեք մի ելույթ, որում ընդգծվում է Հիսուսի մահվան կարևորությունը։ Կիմանաք, թե Աստծու ու Հիսուս Քրիստոսի արածը ինչ օգուտ կարող է բերել բոլորիս։
Հավելյալ մանրամասների համար կարդացեք «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը» հոդվածը։