Միջոցներ՝ Աստվածաշնչի ուսումնասիրության համար
Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար գործիքների մեր գրադարանը կարող է օգնել քեզ ավելի խոր ուսումնասիրություն անել և ավելի լիարժեքորեն հասկանալ Աստծու Խոսքը։ Օգտվիր օնլայն Աստվածաշնչից, որը շատ գործիքներ է պարունակում խոր ուսումնասիրության համար։ Ուսումնասիրությունդ ավելի հետաքրքիր կդառնա տեսանյութերի, աստվածաշնչյան հանրագիտարանի, ատլասի, աստվածաշնչյան տերմինների բառարանի և այլ անվճար գործիքների միջոցով։
Տեսանյութեր Աստվածաշնչի ուսումնասիրության համար
Աստվածաշնչյան գրքերի ներածություններ
Հիմնական փաստեր և տեղեկություններ Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի մասին։
Գլխավոր աստվածաշնչյան ուսմունքներ
Այս կարճ տեսանյութ-դասերը պատասխանում են աստվածաշնչյան այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրը, ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները, և ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։
Աստվածաշնչի ուսումնասիրության նյութեր
Աստվածաշնչի հանրագիտարան
«Աստվածաշնչի ըմբռնում» երկհատորանի հանրագիտարանում հնարավոր է բազմաթիվ թեմաներով մանրամասն տեղեկություններ գտնել։ Դրանք առնչվում են մարդկանց, վայրերին, բույսերին, կարևոր իրադարձություններին և Աստվածաշնչում օգտագործված փոխաբերական արտահայտություններին։ Այս հանրագիտարանի էլեկտրոնային տարբերակն ընդգրկում է քարտեզներ, նկարներ, ինչպես նաև թեմատիկ և աստվածաշնչյան համարների ցանկ։
Աստվածաշնչի համառոտ ամփոփում
«Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկում համառոտ ամփոփվում է Աստվածաշնչի գլխավոր թեման
Աստվածաշնչյան ատլաս
«Տեսեք լավ երկիրը» ատլասը լի է հին աշխարհի, հատկապես Ավետյաց երկրի տարբեր վայրերի ու ժամանակաշրջանների գունավոր քարտեզներով և աղյուսակներով։
Օրվա խոսք
«Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում յուրաքանչյուր օրվա համար աստվածաշնչյան որևէ խոսք է բերվում և այդ համարի մեկնաբանությունը։
Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկ
Անկախ նրանցից, թե ինչպիսի գրաֆիկ ես փնտրում՝ ամենօրյա, տարեկան, թե սկսնակների համար, մեր առաջարկը կարող է օգտակար լինել։
Ինչպես կարող եք ձեր Աստվածաշնչում գտնել համարները
Այս ցանկում Աստվածաշնչի 66 գրքերը դասավորված են այն հաջորդականությամբ, որն ամենատարածվածն է։ Գրքի անվանումից հետո գրված է գլուխը, ապա՝ համարը։
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Գտեք Աստծու, Հիսուսի, ընտանիքի, տառապանքի մասին ձեր հարցերի աստվածաշնչյան պատասխանները։
Աստվածաշնչյան համարների բացատրություն
Իմացեք շատերին հայտնի աստվածաշնչյան համարների ու արտահայտությունների իրական նշանակությունը։
Օնլայն գրադարան (opens new window)
Փնտրեք աստվածաշնչյան թեմաներ օնլայն՝ օգտագործելով Եհովայի վկաների հրատարակությունները։
Ուսումնասիրիր Աստվածաշունչը ուսուցչի հետ
Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը
Եհովայի վկաների առաջարկած ինտերակտիվ դասընթացի ժամանակ դուք կարող եք օգտվել Աստվածաշնչի ցանկացած թարգմանությունից։ Ուսումնասիրությանը կարող են ներկա լինել ձեր ընտանիքի անդամները և ընկերները։
Խնդրեք, որ այցելեն
Քննարկեք աստվածաշնչյան որևէ հարց կամ ավելին իմացեք Եհովայի վկաների մասին։