JW Library Sign Language
JW Library Sign Language (ժեստերի լեզվով) ծրագրային հավելվածը Եհովայի վկաների ստեղծած պաշտոնական հավելված է, որը բեռնում, դասավորում և ցուցադրում է ժեստերի լեզվով տեսանյութեր, որոնք առկա են jw.org կայքում։
Դիտեք Աստվածաշնչի և այլ հրատարակությունների տեսանյութեր ժեստերի լեզվով։ Բեռնեք դրանք ձեր մոբայլ սարքում, որպեսզի կարողանաք դիտել դրանք, նույնիսկ երբ ձեր սարքը միացած չէ ինտերնետին։ Գունավոր պատկերները, շրջագայման (նավիգացիոն) և տեսանյութերի նվագարկման պարզ հնարավորությունները հաճելի կդարձնեն հավելվածից օգտվելը։
Խնայիր քո սարքի հիշողությունը
Ինչպե՞ս լավագույնս օգտագործել քո սարքի հիշողությունը։
Օգտագործիր շտեմարանները
Դու կարող ես ավելացնել տեսանյութեր, կտրտել դրանք և ձևափոխել շտեմարանները։
Տեսանյութի նվագարկչի դյուրանցումներ
Պարզ գործողություններ կատարելու համար օգտագործիր սենսորային էկրանի ժեստեր կամ ստեղնաշարի դյուրանցումներ։