Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաների ժողովի հանդիպումներ

Տեղեկություններ մեր հանդիպումների մասին։ Գտեք ձեզ մոտ գտնվող հանդիպման վայրը։

Ձեզ ամենամոտ վայրը (բացվում է նոր պատուհան)

Ինչպես են անցկացվում մեր ժողովները

Եհովայի վկաները շաբաթական երկու անգամ ժողովի հանդիպումներ են անցկացնում (Եբրայեցիներ 10:24, 25)։ Ժողովների ժամանակ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշնչի խոսքերը և սովորում ենք՝ ինչպես կիրառել դրանք կյանքում։ Ժողովի դռները բաց են բոլորի առաջ։

Ներկաները ակտիվորեն մասնակցում են հանդիպման մեծ մասին, ինչը շատ նման է դասարանական քննարկման։ Հանդիպումները սկսվում և ավարտվում են երգով և աղոթքով։

Մեր հանդիպումներին ներկա լինելու համար պարտադիր չէ, որ դուք լինեք Եհովայի վկա։ Մենք բոլորին ենք հրավիրում գալ։ Մուտքն անվճար է։ Դրամահավաք չի արվում։