Անցնել բովանդակությանը

Տեղեկություն առողջապահության ոլորտի մասնագետների համար

Այս հոդվածներում խոսվում է բժշկության և վիրաբուժության այն բարդ պրոցեդուրաների մասին, որոնց ժամանակ չեն կիրառվել ալոգենային ամբողջական արյան կամ արյան հիմնական բաղադրիչների փոխներարկում։ Արյան փոխներարկումից խուսափել նշանակում է ճիշտ օգտագործել կլինիկական ստրատեգիաները արյան կորուստը նվազագույնի հասցնելու, հիվանդի արյունը պահպանելու, արյան բջիջների արտադրությունը բարձրացնելու և սակավարյունության դեմ դիմացկունությունը մեծացնելու համար։ Այս բաժինը ներկայացնում է գիտական հոդվածներ առաջատար բժշկական հանդեսներից, որոնք թիկունք են կանգնում բժշկության մեջ հիվանդի արյան պահպանմանը և արյան փոխներարկման այլընտրանքային մեթոդների կիրառմանը։