ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բժշկական տեղեկատվության նյութեր

Հայերեն
Բժշկական տեղեկատվության նյութեր
https://assetsnffrgf-a.akamaihd.net/assets/ct/d71826a198/images/syn_placeholder_sqr.png

Բժշկական տեղեկատվության նյութեր

Ստորև ներկայացված են բեռնելու համար նախատեսված փաթեթներ, որոնք պարունակում են տարբեր նյութեր, մեթոդներ և խորհուրդներ՝ Եհովայի վկա պացիենտ ունեցող բուժաշխատողների համար։

 

Աջակցություն Եհովայի վկաների համար

Կրոնական և բարոյագիտական դիրքորոշում բժշկական թերապիաների և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ

Ամփոփագիր, որը ներկայացնում է Եհովայի վկաների պաշտոնական դիրքորոշումը բուժմեթոդներում սեփական արյան կիրառման և բժշկական նպատակով արյան հիմնական բաղադրիչներից ստացված նյութերի օգտագործման վերաբերյալ։

Ապացույցների վրա հիմնված բժշկական տեղեկատվություն

Այս կայքում առկա անվճար տվյալների ընդհանուր նկարագիր։ Այդ տվյալները ներառում են բժշկական տեղեկատվական փաթեթներ բժշկական և վիրահատական տարբեր մասնագետների համար, ինչպես նաև, տեղեկություն այն մասին, թե ինչպես կարելի է դիմել տեղի լավատեղյակ ներկայացուցիչների կողմից անցկացվող անվճար պրեզենտացիա կազմակերպելու համար։

Կլինիկական ստրատեգիաներ

Կլինիկական ստրատեգիաներ մանկաբարձ-գինեկոլոգիական պրակտիկայում արյան փոխներարկումից խուսափելու համար

Մանկաբարձ-գինեկոլոգիական պրակտիկայում առանց արյան փոխներարկման բուժմեթոդների վերաբերյալ ամփոփ տեղեկություն։ Այս փաստաթուղթը հնարավոր է օգտագործել ծրագրելու համար, թե ինչպես է հարկավոր կանխել կամ դադարեցնել հետծննդաբերական արյունահոսությունը։ Այն պարունակում է գիտական աղբյուրների հարյուրավոր հղումներ։

Կլինիկական ստրատեգիաներ՝ աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությունը առանց արյան փոխներարկման կարգավորելու համար

Աղեստամոքսային տրակտի վերին և ստորին հատվածների սուր արյունահոսությունը դադարեցնելու մեթոդների ամփոփ նկարագիր։ Այս փաստաթուղթը ավելի քան 500 հղումներ է պարունակում գիտական այնպիսի հոդվածների, որոնք հաստատված են փորձագետների կողմից։

Կլինիկական ստրատեգիաներ՝ առանց արյան փոխներարկման ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտների բուժման համար

Այս փաստաթղթում ներկայացված են փորձագետների կարծիքներ և գիտականորեն հիմնավորված բուժման մեթոդներ, թե ինչպես կարելի է առանց ալոգենային արյան փոխներարկման բուժօգնություն ցուցաբերել ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտներին։ Այս փաստաթուղթը ավելի քան 500 հղումներ է պարունակում գիտական այնպիսի հոդվածների, որոնք հաստատված են փորձագետների կողմից։