Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բիոէթիկա և օրենք

Եհովայի վկաները թանկ են համարում կյանքը, ուստի ձգտում են իրենց և իրենց երեխաների համար գտնել որակյալ բուժմեթոդներ։ Նրանց համար ընդունելի են բազում բուժմեթոդներ, ներառյալ վիրաբուժական և անզգայացնող միջոցները, պրոցեդուրաներն ու սարքերը, ինչպես նաև հեմոստատիկ և թերապևտիկ միջոցները։ Սակայն Եհովայի վկաները հավատում են, որ ալոգենային արյան փոխներարկումը (ամբողջական արյուն, արյան կարմիր գնդիկներ, սպիտակ գնդիկներ, թրոմբոցիտներ և պլազմա) և արյան պահածոյացումը՝ հետագայում ներարկելու նպատակով, արգելվում է Աստվածաշնչում։

Առողջապահության ոլորտի մասնագետները Եհովայի վկա պացիենտներին բուժելիս պետք է հաշվի առնեն բարոյական, իրավական և սոցիալական գործոնները։

 

Բիոէթիկա և մարդու իրավունքներ (Մանկաբուժություն)

Բիոէթիկա և մարդու իրավունքներ (ընդհանուր)


jw.org կայքի բժշկական բաժինը տեղեկություն է տրամադրում բժիշկներին և առողջապահության ոլորտի մասնագետներին։ Այս բաժինը չի առաջարկում բուժման որևէ մեթոդ կամ տալիս խորհուրդներ։ Այն նաև չի փոխարինում առողջապահության ոլորտի մասնագիտական որակավորում ունեցող բժշկին։ Թեև բերված բժշկական գրականությունը Եհովայի վկաները չեն հրատարակել, բայց դրանցում խոսվում է առանց արյան փոխներարկման ստրատեգիաների մասին, որոնք կարելի է հաշվի առնել։ Յուրաքանչյուր մասնագետի պատասխանատվություն է իրազեկ լինել բժշկության ոլորտում վերջին ձեռքբերումներին, պացիենտների հետ քննարկել բուժման մեթոդները և օգնել նրանց որոշում կայացնելու՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը, ցանկությունը, արժեքներն ու հավատալիքները։ Թվարկված ոչ բոլոր ստրատեգիաներն են ընդունելի և հասանելի բոլոր պացիենտների համար։

Պացիենտներ: Ձեր առողջական վիճակի կամ բուժման վերաբերյալ խորհուրդներ հարցրեք ձեզ բուժող բժշկից կամ համապատասխան որակավորում ունեցող այլ մասնագետից։ Դիմեք բժշկի, եթե կասկածում եք, որ որևէ հիվանդություն ունեք։

Օգտվելու կարգը սահմանված է կայքից օգտվելու պայմաններով։