Անցնել բովանդակությանը

Օրվա խոսք

Օրվա խոսք

«Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում յուրաքանչյուր օրվա համար աստվածաշնչյան որևէ խոսք է քննարկվում, և այդ համարի վերաբերյալ մեկնաբանություն է տրվում։ Այս հրատարակության շնորհիվ օրդ կարող ես սկսել աստվածաշնչյան քաջալերական ու կերտիչ մտքերով։

Թեև աստվածաշնչյան համարը և մեկնաբանությունը կարելի է կարդալ օրվա ցանկացած ժամի, սակայն շատերը նախընտրում են առավոտյան կարդալ այն։ Այդպիսով նրանք կարող են այդ մտքերի շուրջ խորհրդածել ողջ օրվա ընթացքում։ Եթե ընտանիք ունես, շատ օգտակար կլինի ընտանիքով քննարկել օրվա խոսքը։

Այն կարող ես կարդալ «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ»-ում կամ ողջ տարվա համար ներբեռնել գրքույկը PDF ձևաչափով: