Ինչպես առավելագույնս օգուտ քաղել աստվածաշնչյան այս դասընթացից
Քննիր այս բաժինը, որպեսզի ծանոթանաս, թե ինչպես են կազմված դասերը, այնուհետև դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Դասին նախապատրաստվելիս կարդա առաջին մասը։ Թավատառով գրված հարցերը (Ա) և աստվածաշնչյան համարները (Բ) ընդգծում են գլխավոր մտքերը։ Նկատի առ, որ որոշ համարներից առաջ գրված է «կարդա»։
ՄԻՋՆԱՄԱՍ
«Իմանանք ավելին» բաժնում տեղ գտած նախաբանը (Գ) ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսվելու։ Ենթավերնագրերը (Դ) ներկայացնում են գլխավոր մտքերը։ Քեզ հետ ուսումնասիրողի հետ կարդա աստվածաշնչյան համարները, պատասխանիր հարցերին և դիտիր տեսանյութերը։
«ՏԵՍԱՆՅՈՒԹ» շրջանակում կարող ես գտնել մուլտիմեդիա, որը ամբողջացնում է դասում ընդգրկված նյութը։ Որոշ տեսանյութերում ներկայացված են իրական պատմություններ, իսկ մյուսները բեմադրված են, սակայն հիմնված են կյանքից վերցված օրինակների վրա։
Ուշադրություն դարձրու նկարներին, նկարների մակագրություններին (Ե) և մտածիր, թե ինչ կարող ես պատասխանել «Ոմանք ասում են» (Զ) բաժնում տեղ գտած պնդումներին։
ՎԵՐՋԻՆ ՄԱՍ
«Ամփոփում» և «Վերհիշենք» (Է) բաժինները ամփոփում են դասը։ Ամեն դասի վերջում կարող ես լրացնել դասն ավարտելու ամսաթիվը։ «Նպատակ դիր» (Ը) բաժնում տրված են գործնական առաջադրանքներ։ «Բացահայտիր ավելին» (Թ) բաժնում տեղ են գտել հավելյալ նյութեր, որոնք կարող ես ինքդ կարդալ և դիտել։
Բովանդակություն
|
|
|
|
Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչում գտնել համարները
Աստվածաշունչը կազմված է 66 փոքր գրքերից։ Այն բաժանված է երկու մասի՝ Եբրայերեն և Արամերեն Գրություններ (Հին Կտակարան) և Քրիստոնեական Հունարեն Գրություններ (Նոր Կտակարան)։
Աստվածաշնչյան համարները մեջբերելու համար նախ նշվում է գրքի անունը (Ա), գլուխը (Բ), ապա՝ համարը կամ համարները (Գ)։
Օրինակ, եթե գրված է Հովհաննես 17։3, նշանակում է, որ դա «Հովհաննես» գրքի 17-րդ գլխի 3-րդ համարն է։