Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 59

Դու կարո՛ղ ես դիմանալ հալածանքին

Դու կարո՛ղ ես դիմանալ հալածանքին

Վաղ թե ուշ բոլոր քրիստոնյաներն էլ հակառակության են հանդիպելու, նույնիսկ հալածվելու են։ Իսկ այդ փաստը պե՞տք է վախեցնի մեզ։

1. Ինչո՞ւ ենք կարծում, որ հալածվելու ենք

Աստվածաշնչում պարզ գրված է. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Հիսուսին հալածեցին, քանի որ նա Սատանայի աշխարհի մի մասը չէր։ Մենք նույնպես այս աշխարհի մի մասը չենք, դրա համար չենք զարմանում, երբ հալածվում ենք կառավարությունների և կրոնական կազմակերպությունների կողմից (Հովհաննես 15։18, 19

2. Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել հալածանքին

Մենք այսօր իսկ պետք է ամրացնենք Եհովայի հետ մեր մտերմությունը։ Ամեն օր ժամանակ հատկացրու, որ աղոթես նրան և կարդաս Աստծու Խոսքը։ Կանոնավոր ներկա գտնվիր ժողովի հանդիպումներին։ Այս ամենը քեզ ուժ կտա, որ քաջաբար դիմագրավես անգամ քո ընտանիքի կողմից եկող հալածանքին։ Պողոս առաքյալը, ում շատ հաճախ հալածում էին, գրել է. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա» (Եբրայեցիներ 13։6

Կանոնավոր քարոզելը մեզ ավելի քաջ է դարձնում։ Քարոզելու ընթացքում մենք սովորում ենք վստահել Եհովային և հաղթահարել մարդավախությունը (Առակներ 29։25)։ Հիմա իսկ սովորիր անվախորեն քարոզել, որպեսզի ապագայում, եթե կառավարությունը արգելքներ սահմանի, դրանք քեզ հետ չպահեն Աստծուն ծառայելուց (1 Թեսաղոնիկեցիներ 2։2

3. Հալածանքներին դիմանալը ի՞նչ արդյունքներ է բերում

Իհարկե, հալածվելը հաճելի չէ, սակայն եթե հաջողությամբ հաղթահարենք փորձությունը, մեր հավատը կամրանա։ Երբ մեզ թվում է, թե մեր ուժերը սպառվում են, ու զգում ենք Եհովայի օգնությունը, ավելի ենք մոտենում նրան (կարդա Հակոբոս 1։2–4)։ Եհովան ցավ է զգում, երբ տեսնում է, թե ինչպես ենք տառապում, սակայն ուրախանում է՝ տեսնելով, որ չենք հանձնվում։ Աստվածաշնչում ասվում է. «Բայց եթե բարին գործելու համար չարչարվեք ու տոկունություն դրսևորեք, ապա դա հաճելի կլինի Աստծուն» (1 Պետրոս 2։20)։ Եթե մինչև վերջ հավատարիմ մնանք, Եհովան մեզ հնարավորություն կտա հավիտյան ապրելու մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի հակառակվի մաքուր երկրպագությանը (Մատթեոս 24։13

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչպես է հնարավոր հալածանքների ներքո հավատարիմ մնալ Եհովային, և թե ինչպես է նա վարձատրելու մեզ։

4. Դու կարո՛ղ ես դիմանալ ընտանիքիդ հալածանքին

Հիսուսը շատ լավ գիտեր, որ մեր ընտանիքի անդամները գուցե դեմ լինեին Եհովային երկրպագելու մեր որոշմանը։ Կարդացեք Մատթեոս 10։34–36 և քննարկեք այս հարցը։

  • Երբ ընտանիքի անդամներից մեկը որոշում է ծառայել Եհովային, մյուսները ինչպե՞ս գուցե արձագանքեն։

Մի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև պատասխանեք հաջորդող հարցին։

  • Ի՞նչ կանես, եթե ազգականդ կամ ընկերդ փորձի քեզ հետ պահել Եհովային ծառայելուց։

Կարդացեք Սաղմոս 27։10 և Մարկոս 10։29, 30 համարները։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս խոստումը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ դիմագրավես հալածանքին։

5. Շարունակիր երկրպագել Եհովային՝ չնայած հալածանքին

Քաջություն է հարկավոր՝ Եհովային ծառայելու համար, երբ ուրիշները փորձում են խանգարել մեզ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Այս տեսանյութի օրինակներն ինչպե՞ս են զորացնում քեզ։

Կարդացեք Գործեր 5։27–29 և Եբրայեցիներ 10։24, 25։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչո՞ւ է այդքան կարևոր շարունակել երկրպագել Եհովային, եթե նույնիսկ մեր քարոզչական ծառայությունն ու հանդիպումները արգելված են մեր երկրում։

6. Եհովան կօգնի, որ դիմանաս

Տարբեր տարիքի ու տարբեր ծագում ունեցող Եհովայի վկաներ նույնիսկ հալածանքների ներքո հավատարմորեն շարունակում են ծառայել Եհովային։ Տեսնելու համար, թե ինչն է նրանց օգնել՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Տեսանյութը դիտելուց հետո քննարկեք հաջորդող հարցը։

  • Ի՞նչը օգնեց այս Վկաներին, որ դիմանան։

Կարդացեք Հռոմեացիներ 8։35, 37–39 և Փիլիպպեցիներ 4։13 համարները։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս համարն ինչպե՞ս է հավաստիացնում քեզ, որ կարող ես դիմանալ ցանկացած փորձության։

Կարդացեք Մատթեոս 5։10–12, այնուհետև քննարկեք այս հարցը։

  • Ինչո՞ւ ենք ասում, որ կարող ենք երջանիկ լինել՝ չնայած հալածանքին։

Միլիոնավոր Եհովայի վկաներ կարողացել են դիմագրավել հալածանքներին։ Դու էլ կկարողանաս

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես չեմ դիմանա հալածանքին»։

  • Աստվածաշնչյան ո՞ր համարները կարող են զորացնել նրանց։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան շատ է գնահատում, որ չնայած հալածանքին՝ իրեն ծառայելու համար ջանք չենք խնայում։ Եհովայի օգնությամբ մենք անպայման հաջողության կհասնենք։

Վերհիշենք

  • Քրիստոնյաներն ինչո՞ւ են մտածում, որ հալածվելու են։

  • Ի՞նչ կարող ես անել հիմա, որ հալածանքի ժամանակ պատրաստված լինես։

  • Ի՞նչն է վստահեցնում քեզ, որ նույնիսկ փորձությունների ժամանակ կկարողանաս Եհովային ծառայել։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե Եհովան ինչպես է օգնել մի երիտասարդ եղբոր՝ դիմանալու փորձություններին, երբ նա ազատազրկվել էր իր չեզոքության համար։

«Տոկանք՝ չնայած հալածանքին» (2։34)

Տես, թե ինչն օգնեց մի զույգի երկար տարիներ հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած հակառակությանը։

«Ծառայում ենք Եհովային փոփոխությունների ժամանակաշրջանում» (7։11)

Իմացիր, թե ինչպես կարող ես խիզախորեն դիմակայել հալածանքին։

«Հիմա է ժամանակը, որ պատրաստվես հալածանքներին» («Դիտարան», 2019 թ. հուլիս)

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընտանիքի անդամների հակառակությանը և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել առաջացած դժվարությունները։

«Ճշմարտությունը «ոչ թե խաղաղություն է բերում, այլ սուր»» («Դիտարան», 2017 թ. հոկտեմբեր)