Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 16

Ի՞նչ արեց Հիսուսը, երբ երկրի վրա էր

Ի՞նչ արեց Հիսուսը, երբ երկրի վրա էր

Շատերը Հիսուսին պատկերացնում են որպես անօգնական մի մանուկ, իմաստուն մարգարե կամ տանջալից մահով մեռնող մարդ։ Հիսուսի երկրային կյանքը ուսումնասիրելով՝ կարող ենք ավելի շատ բան իմանալ նրա մասին։ Այս դասում կքննարկենք որոշ կարևոր գործեր, որոնք Հիսուսն արեց երկրի վրա եղած ժամանակ, և կտեսնես, թե դրանք ինչպես են առնչվում քեզ։

1. Ինչո՞վ էր հիմնականում զբաղված Հիսուսը

Հիսուսի հիմնական գործը «Աստծու թագավորության բարի լուրը.... քարոզելն» էր (կարդա Ղուկաս 4։43)։ Նրա քարոզած բարի լուրն այն մասին էր, որ Աստված թագավորություն, կամ՝ կառավարություն է հաստատելու, որը լուծելու է մարդկության բոլոր խնդիրները։ a Հիսուսը երեքուկես տարի եռանդորեն հայտնում էր այս բարի լուրը (Մատթեոս 9։35

2. Ինչո՞ւ էր Հիսուսը հրաշքներ գործում

Աստվածաշնչում խոսվում է շատ «զորավոր գործերի, հրաշքների ու նշանների [մասին].... որոնք Աստված [Հիսուսի] միջոցով կատարեց» (Գործեր 2։22)։ Աստծու զորությամբ Հիսուսը կարողացավ ղեկավարել բնության ուժերը, կերակրել հազարավորների, բուժել հիվանդների և նույնիսկ կյանքի բերել մահացած մարդկանց (Մատթեոս 8։23–27; 14։15–21; Մարկոս 6։56; Ղուկաս 7։11–17)։ Հիսուսի կատարած հրաշքները փաստում էին, որ Աստված է նրան ուղարկել։ Դրանք նաև ցույց էին տալիս, որ Եհովան ի զորու է լուծելու մեր բոլոր խնդիրները։

3. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի ապրելակերպից

Հիսուսը հնազանդվում էր Եհովային բոլոր իրավիճակներում (կարդա Հովհաննես 8։29)։ Չնայած հակառակությանը՝ նա մինչև մահ հավատարմորեն կատարեց իր Հոր կամքը։ Հիսուսը փաստեց, որ նույնիսկ դժվարությունների ներքո հնարավոր է Աստծուն ծառայել՝ այդպիսով «օրինակ թողնելով [մեզ], որ սերտորեն նրա հետքերին հետևենք» (1 Պետրոս 2։21

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե Հիսուսը ինչ կերպերով էր քարոզում բարի լուրը և թե ինչպես էր հրաշքներ գործում։

4. Հիսուսը քարոզում էր բարի լուրը

Հիսուսը հարյուրավոր կիլոմետրեր էր անցնում փոշոտ ճանապարհներով, որ հնարավորինս շատ մարդկանց պատմեր բարի լուրը։ Կարդացեք Ղուկաս 8։1 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Արդյո՞ք Հիսուսը քարոզում էր միայն իր շուրջը հավաքված մարդկանց։

  • Հիսուսը ի՞նչ ջանքեր էր գործադրում, որ շատ մարդկանց հանդիպեր։

Աստված հայտնել էր, որ Մեսիան բարի լուր է քարոզելու։ Կարդացեք Եսայիա 61։1, 2 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Հիսուսն ինչպե՞ս իրագործեց այս մարգարեությունը։

  • Քո կարծիքով՝ այսօր մարդիկ ունե՞ն բարի լուրի կարիքը։

5. Հիսուսը արժեքավոր ճշմարտություններ էր սովորեցնում

Աստծու Թագավորության մասին քարոզելուց բացի՝ Հիսուսը գործնական դասեր էր սովորեցնում իր ունկնդիրներին։ Տես մի քանի օրինակ հայտնի Լեռան քարոզից։ Կարդացեք Մատթեոս 6։14, 34 և 7։12 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ գործնական խորհուրդներ տվեց Հիսուսը այս համարներում։

  • Քո կարծիքով՝ այս խորհուրդները արդիակա՞ն են այսօր։

6. Հիսուսը հրաշքներ էր գործում

Եհովան Հիսուսին օժտել էր հրաշքներ գործելու կարողությամբ։ Նման օրինակ տեսնելու համար կարդացեք Մարկոս 5։25–34 համարները կամ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։

  • Ինչո՞ւմ էր համոզված այդ հիվանդ կինը։

  • Այս հրաշքը ինչո՞վ է տպավորիչ քեզ համար։

Կարդացեք Հովհաննես 5։36 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս հրաշքները ինչի՞ մասին են «վկայում» կամ ի՞նչ են փաստում։

Գիտեի՞ր

Հիսուսի մասին հիմնական տեղեկությունները մենք ստանում ենք աստվածաշնչյան գրքերից, որոնք կոչվում են Ավետարաններ։ Դրանք են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները։ Յուրաքանչյուր Ավետարան մանրամասն տեղեկություններ է պարունակում Հիսուսի մասին։ Երբ այդ մանրամասները միացնում ենք իրար, ստանում ենք Հիսուսի կյանքի ամբողջական պատկերը։

  • ՄԱՏԹԵՈՍԸ

    առաջինն է գրել իր Ավետարանը։ Այս գրքում շատ տեղեկություններ կան այն մասին, թե ինչ էր սովորեցնում Հիսուսը, հատկապես Աստծու Թագավորության մասին։

  • ՄԱՐԿՈՍԻ

    Ավետարանը ամենակարճն է։ Այս գիրքը լի է ոգևորիչ և հետաքրքիր իրադարձություններով։

  • ՂՈՒԿԱՍԻ

    Ավետարանը հատուկ ուշադրություն է դարձնում աղոթքին և կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքին։

  • ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

    Ավետարանում ընդգրկված են Հիսուսի զրույցները իր մտերիմ ընկերների և այլ մարդկանց հետ։ Այդ զրույցներից մենք հասկանում ենք, թե ինչպիսի անձնավորություն էր Հիսուսը։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Հիսուսն ընդամենը լավ մարդ էր»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հիսուսը քարոզում էր Աստծու Թագավորության մասին, հրաշքներ էր գործում և միշտ հնազանդվում էր Եհովային։

Վերհիշենք

  • Երկրի վրա եղած ժամանակ ինչո՞վ էր հիմնականում զբաղված Հիսուսը։

  • Ի՞նչի մասին են վկայում Հիսուսի հրաշքները։

  • Ի՞նչ գործնական դասեր էր Հիսուսը սովորեցնում։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Հիսուսի գործած հրաշքները իրական էին։

«Հիսուսի հրաշքները. ի՞նչ կարող եք սովորել» («Դիտարան», 2004 թ. հուլիսի 15)

Այս հոդվածից կիմանաս, թե Հիսուսի անձնազոհությունը ինչ ազդեցություն ունեցավ մի մարդու վրա։

«Կյանքս իմ շուրջն էր պտտվում» («Դիտարան», 2014 թ. հոկտեմբերի 1)

a Աստծու Թագավորության մասին ավելի մանրամասնորեն կխոսվի 31–33-րդ դասերում։