Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 30

Դու կարող ես նորից տեսնել քո մահացած հարազատներին

Դու կարող ես նորից տեսնել քո մահացած հարազատներին

Մահը մեծ ցավ ու վիշտ է պատճառում։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը այն կոչում է թշնամի (1 Կորնթացիներ 15։2627-րդ դասից իմացանք, որ Եհովան հաղթելու է այդ թշնամուն։ Իսկ ի՞նչ է լինելու այն մարդկանց, ովքեր արդեն մահացել են։ Այս դասից կիմանանք Եհովայի հրաշալի խոստումներից ևս մեկը. նա կյանքի է վերադարձնելու միլիարդավոր մարդկանց, որպեսզի նրանք վայելեն կյանքը հավիտյան։ Այո՛, նա հարություն է տալու մարդկանց։ Արդյո՞ք դա հնարավոր է։ Իսկ հարություն առածները երկրի՞ վրա են ապրելու, թե՞ երկնքում։

1. Ի՞նչ նպատակ ունի Եհովան մեր մահացած հարազատների առնչությամբ

Եհովան փափագում է կյանքի վերադարձնել մահացած մարդկանց։ Մեծ հավատի տեր մի մարդ, որի անունը Հոբ էր, համոզված էր, որ Աստված չի մոռանա իրեն, երբ ինքը մահանա։ Նա ասաց Աստծուն. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ [գերեզմանից]» (կարդա Հոբ 14։13–15

2. Որտեղի՞ց գիտենք, որ մահացածները կարող են հարություն առնել

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Աստված նրան հարություն տալու զորություն տվեց։ Հիսուսը հարություն տվեց մի 12-ամյա աղջկա և մի այրի կնոջ որդու (Մարկոս 5։41, 42; Ղուկաս 7։12–15)։ Ավելի ուշ մահացավ Հիսուսի ընկերը՝ Ղազարոսը։ Հիսուսը հարություն տվեց նրան, չնայած որ նա արդեն չորս օր է՝ մահացել էր։ Աստծուն աղոթելուց հետո Հիսուսը ուղղակի բարձր ձայնով ասաց՝ «Ղազարո՛ս, դո՛ւրս արի», և «մահացածը դուրս եկավ» (Հովհաննես 11։43, 44)։ Ղազարոսի ընտանիքի և ընկերների ուրախությանը չափ չկար։

3. Ի՞նչ հույս կա քո մահացած հարազատների համար

Աստվածաշունչը խոստանում է, որ «հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ Նրանք, ում Հիսուսը հարություն տվեց անցյալում, չգնացին երկինք (Հովհաննես 3։13)։ Հիսուսը այդ մարդկանց հարություն տվեց երկրի վրա, ինչի համար նրանք շատ ուրախ էին։ Նմանապես Հիսուսը շուտով հարություն կտա միլիարդավոր մարդկանց, որպեսզի նրանք հավիտյան վայելեն կյանքը երկրային դրախտում։ Նա ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են», անգամ նրանք, ովքեր մոռացվել են, Աստծու հիշողության մեջ են ու հարություն են առնելու (Հովհաննես 5։28, 29

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Քննիր ապացույցներ Աստվածաշնչից՝ համոզվելու համար, որ հարությունը հնարավոր է, և որ Հիսուսը մահացածներին կյանքի է վերադարձնելու։ Իմացիր նաև, թե ինչպես կարող է հարությունը մխիթարել և հույս տալ քեզ։

4. Հիսուսը փաստեց, որ կարող է հարություն տալ

Իմացիր ավելին, թե ինչ արեց Հիսուսը իր ընկեր Ղազարոսի համար։ Կարդացեք Հովհաննես 11։14, 38–44 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Որտեղի՞ց գիտենք, որ Ղազարոսն իսկապես մահացել էր (տես 39-րդ համարը

  • Եթե Ղազարոսը երկինք էր գնացել, քո կարծիքով՝ Հիսուսը նրան հետ կբերե՞ր երկիր։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

5. Շատերն են հարություն առնելու

Կարդացեք Սաղմոս 37։29, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Որտե՞ղ են ապրելու հարություն առած միլիարդավոր մարդիկ։

Եհովայի ծառաներից բացի՝ Հիսուսը հարություն է տալու նաև շատ այլ մարդկանց։ Կարդացեք Գործեր 24։15 և քննարկեք այս հարցը։

  • Ո՞ւմ կուզեիր տեսնել՝ հարություն առած։

Հիսուսի համար հարություն տալը նույնքան հեշտ է, որքան հոր համար՝ որդուն քնից արթնացնելը

6. Հարության խոստումը կարող է մխիթարել և հույս տալ քեզ

Հայրոսի աղջկա մասին աստվածաշնչյան պատմությունը մխիթարել ու քաջալերել է սգացող շատ մարդկանց։ Կարդացեք Ղուկաս 8։40–42, 49–56 համարներում արձանագրված իրական պատմությունը։

Աղջկան հարություն տալուց առաջ Հիսուսը ասաց Հայրոսին. «Մի՛ վախեցիր, միայն հավատա» (տես 50-րդ համարը)։ Ինչպե՞ս կարող է հարության հույսը օգնել քեզ՝

  • երբ մահանում է հարազատներիցդ որևէ մեկը

  • երբ կյանքդ վտանգի տակ է

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք այս հարցը։

  • Հարության հույսը ինչպե՞ս է մխիթարել ու քաջալերել Ֆելիսիթիի ծնողներին։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Հարությունը հեքիաթ է»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

  • Աստվածաշնչյան ո՞ր համարը կօգտագործեիր ցույց տալու համար, որ հարություն է լինելու։

ԱՄՓՈՓՈՒՄ

Աստվածաշնչում գրված է, որ միլիարդավոր մարդիկ հարություն են առնելու։ Եհովան ուզում է նորից կյանք շնորհել նրանց։ Նա Հիսուսին օժտել է հարություն տալու զորությամբ։

Վերհիշենք

  • Ի՞նչ ապացույցներ կան, որ Եհովան ու Հիսուսը փափագում են հարություն տալ մարդկանց։

  • Որտե՞ղ են ապրելու հարություն առած միլիարդավոր մարդիկ՝ երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

  • Ի՞նչն է համոզում քեզ, որ մահացած հարազատներդ հարություն են առնելու։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել վշտի զգացումը մեղմելու համար։

«Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար» («Արթնացե՛ք» № 3, 2018)

Աստվածաշնչյան սկզբունքները կարո՞ղ են օգնել վշտահար մարդուն։

«Երբ մահանում է հարազատներիցդ մեկը» (5։06)

Երեխաները ինչպե՞ս կարող են հաղթահարել հարազատի կորստի ցավը։

«Փրկանք» (2։07)

Կլինե՞ն մարդիկ, որոնք հարություն կառնեն երկնքում։ Ովքե՞ր հարություն չեն առնի երկնքում։

«Ի՞նչ է հարությունը» (վեբ հոդված)