Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համեմատություն, որը կարող է շատ օգտակար լինել

Համեմատություն, որը կարող է շատ օգտակար լինել

ԴՈՒՔ ձեզ քրիստոնյա՞ եք համարում։ Եթե այո, ապա դուք մեկն եք աշխարհում ապրող ավելի քան երկու միլիարդ մարդկանցից (գրեթե ամեն 3 մարդուց մեկը), որոնք իրենց համարում են Քրիստոսի հետևորդ։ Ներկայումս կան քրիստոնեական համարվող հազարավոր կրոնական ուղղություններ, սակայն դրանք պառակտված են միմյանց հակասող ուսմունքների և տեսակետների պատճառով։ Ուստի հավանական է, որ ձեր ունեցած հավատալիքները մեծապես տարբերվեն իրենց քրիստոնյա համարող այլ մարդկանց հավատալիքներից։ Սակայն կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում։ Այո՛, շատ կարևոր է, եթե ցանկանում եք դավանել այն քրիստոնեությունը, որը հենց Աստվածաշունչն է ուսուցանում։

Հիսուս Քրիստոսի՝ առաջին դարի հետևորդները անվանվեցին «քրիստոնյաներ» (Գործեր 11։26)։ Այն ժամանակ նրանց բնորոշելու համար ուրիշ անվանումների կարիք չկար, քանի որ գոյություն ուներ միայն մեկ քրիստոնեական ուղղություն։ Քրիստոնյաները միասնաբար հետևում էին այն ուսմունքներին և պատվիրաններին, որ սովորեցրել էր քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր եկեղեցու մասին։ Համոզվա՞ծ եք, որ այն սովորեցնում է նույն ուսմունքները, ինչ Քրիստոսն է սովորեցրել և ինչին հավատացել են Քրիստոսի՝ առաջին դարի հետևորդները։ Ինչպե՞ս կարող եք պարզել դա։ Կա միայն մեկ միջոց՝ ձեր հավատալիքները ստուգել Աստվածաշնչով։

Նկատի առեք հետևյալը. Հիսուս Քրիստոսը խոր հարգանք ուներ Աստվածաշնչի հանդեպ, քանի որ գիտեր, որ այն Աստծու Խոսքն է։ Նա հավանություն չէր տալիս այն մարդկանց, ովքեր անտեսում էին աստվածաշնչյան ուսմունքները և ավելի կարևոր էին համարում մարդկանց ստեղծած ավանդույթները (Մարկոս 7։9–13)։ Ուստի կարող ենք միանշանակ եզրակացնել, որ Հիսուսի ճշմարիտ հետևորդները իրենց հավատալիքները պետք է հիմնեն Աստվածաշնչի վրա։ Հետևաբար յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ինքն իրեն հարցնի. «Իմ եկեղեցու ուսմունքները ներդաշնա՞կ են Աստվածաշնչին»։ Պատասխանն իմանալու համար լավ կլինի, որ ձեր եկեղեցու ուսմունքները համեմատեք Աստվածաշնչի սովորեցրածի հետ։

Հիսուսն ասաց, որ Աստծուն մատուցվող երկրպագությունը պետք է հիմնված լինի ճշմարտության վրա, այն ճշմարտության, որը գրված է Աստվածաշնչում (Հովհաննես 4։24; 17։17)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց, որ մեր փրկությունը կախված է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ձեռք բերելուց (1 Տիմոթեոս 2։4)։ Ուստի շատ կարևոր է, որ մեր հավատալիքները հիմնված լինեն Աստծու Խոսքում գրված ճշմարտության վրա. չէ՞ որ դրանից է կախված մեր փրկությունը։

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՏ

Կարդացեք ներքոհիշյալ վեց հարցերը և ուշադրություն դարձրեք դրանց պատասխաններին, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա։ Բաց արեք մեջբերված աստվածաշնչյան համարները և խորհրդածեք դրանց շուրջ։ Հետո ինքներդ ձեզ հարցրեք. «Արդյոք իմ եկեղեցու ուսմունքները տարբերվո՞ւմ են Աստվածաշնչի սովորեցրածից»։

Այս հարցերը կօգնեն ձեզ, որ կատարեք մի համեմատություն, որն անչափ օգտակար կլինի ձեզ համար։ Եթե ցանկանում եք ձեր եկեղեցու սովորեցրած մյուս ուսմունքները նույնպես ստուգել Աստվածաշնչով, Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ իմանալու, թե ինչ պարզ ճշմարտություններ է սովորեցնում Աստվածաշունչը։ Կարող եք Եհովայի վկաներից մեկին խնդրել, որ օգնի ձեզ անվճար ուսումնասիրել Աստվածաշունչը կամ կարող եք այցելել մեր վեբ կայք՝ jw.org։