Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ այսքան շատ քրիստոնեական ուղղություններ կան

Ինչո՞ւ այսքան շատ քրիստոնեական ուղղություններ կան

Աստվածաշնչի պատասխանը

Մարդիկ, օգտագործելով Հիսուս Քրիստոսի ուսմունքները, ստեղծել են տարբեր «քրիստոնեական» ուղղություններ։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կա միայն մեկ ճշմարիտ քրիստոնեություն։ Ահա երեք պատճառ նման եզրահանգման համար։

  1. Հիսուսն ասաց, որ ճշմարտությունն է սովորեցնում, և վաղ քրիստոնյաներն էլ իրենց դավանանքը կոչում էին ճշմարտություն (Հովհաննես 8:32; 2 Պետրոս 2:2; 2 Հովհաննես 4; 3 Հովհաննես 3)։ Սրանից երևում է, որ ովքեր այնպիսի ուսմունքներ են սովորեցնում, որոնք Հիսուսի սովորեցրածներին հակառակ են, նշանակում է՝ չեն դավանում ճշմարտությունը՝ ճշմարիտ քրիստոնեությունը։

  2. Աստվածաշունչը հայտնում է, որ քրիստոնյաները պետք է իրենց «խոսքերի մեջ միասնական լինեն» (1 Կորնթացիներ 1:10)։ Սակայն շատ քրիստոնեական ուղղություններ հակասում են միմյանց հիմնական դավանաբանական ուսմունքների առումով, ինչպիսին է օրինակ՝ ինչ է նշանակում լինել քրիստոնյա։ Ուստի չեն կարող բոլոր ուղղությունները ճիշտ լինել (1 Պետրոս 2:21

  3. Հիսուսը մարգարեացավ, որ շատերը կասեն, թե քրիստոնյաներ են, սակայն չեն պահի իր պատվերները, ու ինքը կմերժի նրանց (Մատթեոս 7:21–23; Ղուկաս 6:46)։ Որոշ մարդկանց կմոլորեցնեն կրոնական առաջնորդները, ովքեր ճշմարիտ երկրպագությունը ապականում են իրենց շահերը առաջ տանելու համար (Մատթեոս 7:15)։ Սակայն ոմանք էլ կնախընտրեն այնպիսի քրիստոնեություն, որը իրենց ասում է այն, ինչ ուզում են լսել, և ոչ թե ճշմարտությունը, որ գրված է Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 4:3, 4

Ցորենի և որոմի առակով Հիսուսը նախազգուշացրեց, որ ճշմարիտ քրիստոնեության դեմ մեծ ըմբոստություն (հավատուրացություն) է բարձրանալու (Մատթեոս 13:24–30, 36–43)։ Երկար ժամանակ հնարավոր չէր լինելու տարբերել ճշմարիտ ու կեղծ քրիստոնյաներին։ Եվ ինչպես որ Հիսուսն ասել էր, առաքյալների մահից հետո հավատուրացությունը ծաղկեց (Գործեր 20:29, 30)։ Հավատուրացների ուսուցումները, որոնք հավանաբար տարբերվում էին իրարից, առաջ բերեցին քրիստոնեությանը նմանվող տարբեր ուղղություններ, որոնք իրականում «շեղված էին ճշմարտությունից» (2 Տիմոթեոս 2:18

Հիսուսը նաև ասել էր, որ ի վերջո ճշմարիտ ու կեղծ քրիստոնեության տարբերությունը ակնհայտ էր դառնալու։ Դա տեղի է ունեցել մեր օրերում՝ «աշխարհի վախճանին» (Մատթեոս 13:30, 39

Իմացիր ավելին

Պե՞տք է արդյոք քրիստոնյաները կրոնական տիտղոսներ օգտագործեն

Ընդունված է օգտագործել «պատվարժան» և «եպիսկոպոս» տիտղոսները։ Արդյոք այս և ուրիշ տիտղոսներ օգտագործելը ունի՞ աստվածաշնչային հիմնավորում։