Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բոլոր կրոնները նույն բա՞նն են։ Բոլո՞րն են առաջնորդում դեպի Աստված

Բոլոր կրոնները նույն բա՞նն են։ Բոլո՞րն են առաջնորդում դեպի Աստված

Աստվածաշնչի պատասխանը

Ոչ, բոլոր կրոնները նույնը չեն։ Աստվածաշնչում հիշատակված է տարբեր կրոնների մասին, որոնք Աստծու հավանությունը չունեն։ Դրանք կարելի է բաժանել երկու կատեգորիայի։

Կատեգորիա 1: Կեղծ աստվածների երկրպագություն

Աստվածաշունչը կեղծ աստվածների երկրպագությունը նկարագրելու համար օգտագործում է «ունայնություն» և «անօգուտ բան» արտահայտությունները (Երեմիա 10:3–5; 16:19, 20)։ Եհովա * Աստված հին Իսրայելին պատվիրել էր. «Ինձնից բացի, ուրիշ աստվածներ չունենաս» (Ելք 20:3, 23; 23:24)։ Երբ նրանք ուրիշ աստվածների էին պաշտում, «Եհովայի բարկությունը բորբոքվում էր» նրանց դեմ (Թվեր 25:3; Ղևտական 20:2; Դատավորներ 2:13, 14

Այսպես կոչված աստվածների երկրպագության հանդեպ Եհովայի վերաբերմունքը չի փոխվել (1 Կորնթացիներ 8:5, 6; Գաղատացիներ 4:8)։ Ովքեր ուզում են երկրպագել իրեն, նա պատվիրում է այլևս չառնչվել նրանց հետ, ովքեր կեղծ կրոն են դավանում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք» (2 Կորնթացիներ 6:14–17)։ Եթե բոլոր կրոնները նույնը լինեին և մարդկանց մոտեցնեին Աստծուն, այդ դեպքում ինչո՞ւ պիտի Աստված նման պատվեր տար։

Կատեգորիա 2: Ճշմարիտ Աստծու երկրպագություն, բայց նրան անընդունելի կերպով

Երբեմն իսրայելացիները երկրպագում էին Աստծուն՝ կեղծ աստվածների երկրպագությունից որդեգրելով հավատալիքներ և սովորություններ։ Եհովան մերժում էր այդ երկրպագությունը։ Նրա համար անընդունելի էր, երբ կեղծ կրոնը միախառնում էին ճշմարիտ կրոնի հետ (Ելք 32:8; 2 Օրենք 12:2–4)։ Հիսուսը դատապարտեց իր օրերի կրոնական առաջնորդներին այն բանի համար, թե ինչպես էին երկրպագում Աստծուն. նրանք արտաքուստ ցույց էին տալիս, թե աստվածանվեր մարդիկ են, սակայն «արհամարհում էին Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթեոս 23:23

Այսօր էլ ոչինչ չի փոխվել. միայն այն կրոնն է առաջնորդում մարդկանց դեպի Աստված, որը հիմնված է ճշմարտության վրա։ Իսկ ճշմարտությունն ամփոփված է Աստվածաշնչում (Հովհաննես 4:24; 17:17; 2 Տիմոթեոս 3:16, 17)։ Այն կրոնները, որոնց ուսմունքները հակասում են Աստվածաշնչին, իրականում մարդկանց հեռացնում են Աստծուց։ Օրինակ՝ Երրորդության, անմահ հոգու և հավիտենական տանջանքների մասին ուսմունքները և մի շարք այլ հավատալիքներ, որոնք շատ մարդիկ կարծում են, թե աստվածաշնչյան են, իրականում վերցված են կեղծ աստվածների երկրպագության հետ կապված սովորույթներից։ Իսկ այդպիսի հավատալիքներով ու սովորույթներով շաղախված երկրպագությունը «իզուր է» կամ անօգուտ, քանի որ այն Աստծու պատվերները փոխարինում է կրոնական ավանդույթներով (Մարկոս 7:7, 8

Աստծու համար նողկալի է կրոնական կեղծավորությունը (Տիտոս 1:16)։ Որպեսզի կրոնն օգնի մարդկանց մոտենալ Աստծուն, այն պետք է առնչվի նրանց ապրելակերպին՝ առօրյա կյանքին, ոչ թե լինի պարզապես ծեսերի և արարողությունների մի համակարգ։ Աստվածաշունչը, օրինակ, ասում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է։ Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են, և անարատ մնալ աշխարհում» (Հակոբոս 1:26, 27)։ Մաքուր, կեղծավորությունից զերծ երկրպագության համար, օրինակ, Աստվածաշնչի «Էջմիածին» թարգմանությունը օգտագործում է «սուրբ» և «անարատ» բառերը։

^ պարբ. 5 Եհովան ճշմարիտ Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։

Իմացիր ավելին

Ի՞նչ է լինելու կրոններին

Կգա՞ մի օր, երբ բոլոր մարդիկ միասնաբար կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն։

Կա՞ այնպիսի կրոն, որ արժանի է վստահության

Հիասթափվե՞լ եք որևէ կրոնից։ Եթե այո, ապա թերևս դժվար լինի վստահել մեկ այլ կրոնի։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունը օգնել։