Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սուրբ ոգին

Ի՞նչ է սուրբ ոգին

Աստվածաշնչի պատասխանը

Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, կամ՝ զորությունը (Միքիա 3:8; Ղուկաս 1:35)։ Երբ Աստված իր ոգին ուղարկում է որևէ տեղ, նա իր զորությունը ուղղորդում է տվյալ վայր՝ իր կամքը իրագործելու համար (Սաղմոս 104:30; 139:7

Աստվածաշնչում «ոգի» բառը թարգմանվել է եբրայերեն «ռուախ» և հունարեն «պնևմա» բառերից։ Այս բառերը հիմնականում վերաբերում են Աստծու գործուն ուժին՝ սուրբ ոգուն (Ծննդոց 1:2)։ Սակայն Աստվածաշնչում այս բառերը օգտագործվել են նաև հետևյալ իմաստներով.

Այս բոլոր թվարկվածները մեկ ընդհանուր բան ունեն. անտեսանելի են մարդկանց համար, սակայն տեսանելի են իրենց ազդեցությամբ։ Նույն ձևով էլ Աստծու սուրբ ոգին «քամու պես անտեսանելի է, աննյութական և հզոր» (An Expository Dictionary of New Testament Words, by W. E. Vine)։

Աստվածաշունչը սուրբ ոգու մասին նաև խոսում է որպես Աստծու «ձեռքերի» և «մատների» (Սաղմոս 8:3; 19:1; Ղուկաս 11:20; համեմատի՛ր Մատթեոս 12:28)։ Ինչպես որ հմուտ արհեստավորն է տարբեր բաներ պատրաստում իր ձեռքերով ու մատներով, այնպես էլ Աստված է իր սուրբ ոգու միջոցով տարբեր բաներ արարում։ Նրա ձեռքի գործերից են.

Սուրբ ոգին անձ չէ

Աստվածաշունչը, Աստծու ոգին համեմատելով նրա ձեռքերի, մատների և շնչի հետ, ցույց է տալիս, որ սուրբ ոգին անձ չէ (Ելք 15:8, 10)։ Ինչպես որ արհեստավորի ձեռքերը չեն կարող գործել նրա մտքից անկախ, այնպես էլ սուրբ ոգին չի կարող գործել առանց Աստծու առաջնորդության (Ղուկաս 11:13)։ Աստվածաշունչը նաև Աստծու ոգին համեմատում է ջրի հետ և նշում է այնպիսի բառերի շարքում, ինչպիսիք են՝ հավատն ու գիտելիքները։ Սա այն միտքն է հաղորդում, որ սուրբ ոգին անձ չէ (Եսայիա 44:3; Գործեր 6:5; 2 Կորնթացիներ 6:6

Աստվածաշունչը տալիս է Եհովա Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունները, սակայն ոչ մի տեղ չի նշվում, որ սուրբ ոգին անուն ունի (Եսայիա 42:8; Ղուկաս 1:31)։ Երբ Աստծու փառքի տեսիլքը տրվեց Ստեփանոսին, որը նահատակ դարձավ, նա այնտեղ տեսավ երկու անձնավորություն և ոչ թե երեք։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նա, սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և Աստծու փառքը տեսավ, նաև Հիսուսի փառքը, որը կանգնած էր Աստծու աջ կողմում» (Գործեր 7:55)։ Սուրբ ոգին Աստծու ուժն է, որը գործադրելով Աստված հնարավոր դարձրեց, որ Ստեփանոսը տեսնի այդ տեսիլքը։

Սխալ պատկերացումներ սուրբ ոգու վերաբերյալ

Պատկերացում։ Սուրբ ոգին, կամ՝ Հոգին, անձ է և Երրորդության մաս, ինչպես ցույց են տալիս 1 Հովհաննես 5։7, 8 համարները Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության մեջ։

Փաստ: «Արարատ» թարգմանության մեջ 1 Հովհաննես 5։7, 8 համարներում գրված է հետևյալ հատվածը՝ «երկնքում վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են: Եւ երեք են որ երկրումը վկայում են»։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ խոսքերը Հովհաննեսը չի գրել, դրանք ավելացվել են հետագայում։ Ինչպես գրում է պրոֆեսոր Բրյուս Մեցգերը, «այս խոսքերը շինծու են և իրավունք չունեն տեղ ունենալու Նոր Կտակարանում» (A Textual Commentary on the Greek New Testament)։

Պատկերացում։ Աստվածաշունչը անձնավորում է, այսինքն՝ անձնավորությանը հատուկ հատկանիշներ է վերագրում սուրբ ոգուն, և դա ցույց է տալիս, որ այն անձ է։

Փաստ: Աստվածաշունչը երբեմն անձնավորում է սուրբ ոգուն, բայց դա չի նշանակում, որ սուրբ ոգին անձ է։ Աստվածաշունչը անձնավորում է նաև իմաստությունը, մահը և մեղքը (Առակներ 1:20; Հռոմեացիներ 5:17, 21)։ Օրինակ՝ այնտեղ կարդում ենք, որ իմաստությունը «գործեր» և «զավակներ» ունի, իսկ մեղքը հրապուրում է, սպանում և ցանկություն է առաջացնում (Մատթեոս 11:19; Ղուկաս 7:35; Հռոմեացիներ 7:8, 11

Նույն ձևով էլ, երբ Հովհաննես առաքյալը գրի էր առնում Հիսուսի խոսքերը, անձնավորեց սուրբ ոգուն՝ նրան կոչելով «օգնական» (պարակլետե), որը ապացույցներ էր բերելու, առաջնորդելու էր, խոսելու, լսելու, հայտնելու և փառավորելու էր։ Այդ օգնականի մասին խոսելիս նա օգտագործեց արական սեռի անձնական դերանուն (Հովհաննես 16:7–15)։ Արդյո՞ք սա ցույց է տալիս, որ սուրբ ոգին անձ է։ Ոչ։ Հունարենում գոյականները և դերանունները լինում են արական, իգական և չեզոք սեռի։ Այստեղ Հովհաննեսի գրած հունարեն «օգնական» (պարակլետոս) բառը արական սեռի գոյական է, ուստիև քերականական կանոնները պահանջում են այդ բառի համար օգտագործել արական սեռի դերանուն։ Իսկ երբ Հովհաննեսը սուրբ ոգու համար օգտագործեց «պնևմա» չեզոք սեռի գոյականը, համապատասխանաբար էլ օգտագործեց չեզոք սեռի դերանուն, որը կարելի է թարգմանել «այն» (Հովհաննես 14:16, 17

Պատկերացում։ Այն, որ մկրտվում են սուրբ ոգու անունով, ցույց է տալիս, որ սուրբ ոգին անձ է։

Փաստ։ Աստվածաշնչում «անունով» կամ «անունից» բառերը օգտագործվում են իշխանություն, հեղինակություն կամ լիազորություն ցույց տալու համար (2 Օրենք 18:5, 19–22; Եսթեր 8:10)։ Օրինակ՝ երբ ասում ենք «օրենքի անունով», նկատի չունենք, որ օրենքը անձ է։ Հետևաբար, երբ մարդը մկրտվում է «սուրբ ոգու անունով», դա նշանակում է, որ ընդունում է սուրբ ոգու դերը Աստծու կամքը իրագործելու մեջ (Մատթեոս 28:19

Պատկերացում։ Հիսուսի առաքյալները և առաջին դարի աշակերտները հավատում էին, որ սուրբ ոգին անձ է։

Փաստ։ Աստվածաշնչում նման բան չկա գրված։ «Բրիտանական հանրագիտարանում» ասվում է. «Այն սահմանումը, որ սուրբ ոգին առանձին աստվածային էակ է.... տրվել է 381 թ.-ին Կոստանդնուպոլսի ժողովում»։ Դա վերջին առաքյալի մահից 250 տարի անց էր։

Իմացիր ավելին

Ո՞վ է Աստված

Աստված անուն ունի՞։ Նա հոգ տանո՞ւմ է մեր մասին։

Սուտ. Աստված խորհրդավոր է

Երրորդության գաղափարը խանգարում է ճանաչել ու սիրել Աստծուն։ Կարո՞ղ ես սիրել մեկին, ում անհնար է ճանաչել կամ հասկանալ։