Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»

2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 15։4

Ինչ է դա նշանակում

Աստվածաշնչում կան մխիթարական մտքեր, որոնք կարող են մեզ ուժ տալ, որ կարողանանք ազատվել բացասական մտքերից։ Աստվածաշունչը նաև խոստանում է, որ զգացական ցավը շուտով անցյալի գիրկն է անցնելու։

Ինչպես դա կարող է օգնել

Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ունենում ենք անհանգստություններ ու մտատանջություններ, սակայն նրանք, ովքեր դեպրեսիա կամ տագնապային խանգարում ունեն, գրեթե ամեն օր են պայքար մղում իրենց հանգիստ չտվող բացասական մտքերի ու զգացումների դեմ։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել նրանց։

  • Այնտեղ կան շատ դրական մտքեր, որոնցով կարելի է փոխարինել բացասական մտքերը (Փիլիպպեցիներ 4։8)։ Այնտեղ գրված մտքերը կարող են իսկապես մխիթարել ու հանգստացնել մեզ, ինչն էլ կօգնի, որ վերահսկենք մեր զգացումները (Սաղմոս 94։18, 19

  • Աստվածաշունչը կարող է օգնել, որ ազատվենք թերարժեքության զգացումից (Ղուկաս 12։6, 7

  • Բազմաթիվ աստվածաշնչյան հատվածներ վստահեցնում են, որ մենք մենակ չենք, և որ Աստված՝ մեր Ստեղծիչը, լիովին հասկանում է մեր ապրումները (Սաղմոս 34։18; 1 Հովհաննես 3։19, 20

  • Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված ջնջելու է բոլոր այն հիշողությունները, որոնք մեզ ցավ են պատճառում (Եսայիա 65։17; Հայտնություն 21։4)։ Երբ մեզ ճնշում են անհանգստացնող և վախեցնող մտքերն ու զգացումները, այս խոստումը կարող է դիմանալու ուժ տալ։