Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները

3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԽՈՍՈՒՄ Է.... հավատարիմ տղամարդկանց և կանանց մասին, ովքեր այնպիսի զգացումներ ունեին, «ինչպիսիք որ մենք ունենք» (ՀԱԿՈԲՈՍ 5։17

Ինչ է դա նշանակում

Աստվածաշնչում խոսվում է բազմաթիվ մարդկանց մասին, ովքեր տարբեր ապրումներ ու զգացումներ են ունեցել։ Աստվածաշունչն ընթերցելիս հավանաբար կգտնեք այնպիսի կերպարի, ով անցել է նույն բաների միջով, ինչ դուք։

Ինչպես կարող է դա օգնել

Բոլորս էլ ուզում ենք, որ մեզ հասկանան։ Դա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ պայքարում ենք հոգեկան խնդիրների դեմ։ Եթե Աստվածաշնչից կարդանք տարբեր մարդկանց մասին, գուցե հանդիպենք մեկին, ում զգացումներն ու ապրումները ծանոթ են մեզ։ Կտեսնենք, որ ուրիշներն էլ են ունեցել նմանատիպ խնդիրներ։ Արդյունքում անհանգստացնող մտքերի ու բացասական զգացումների դեմ պայքարում մեզ միայնակ չենք զգա։

  • Աստվածաշնչում կարդում ենք, թե որոշ մարդիկ, ովքեր իրենց անօգնական ու վհատված են զգացել, ինչպես են արտահայտվել։ Երբևէ մտածե՞լ ես. «Ես ի վիճակի չեմ այսպես ապրելու»։ Մովսեսը, Եղիան և Դավիթն էլ են մտածել ու արտահայտվել այդպես (Թվեր 11։14; 1 Թագավորներ 19։4; Սաղմոս 55։4

  • Աստվածաշնչում խոսվում է Աննա անունով մի կնոջ մասին, ով շատ վհատված էր ու տրտմած, քանի որ չէր կարողանում երեխաներ ունենալ, իսկ իր ամուսնու մյուս կինը վշտացնում ու ծաղրում էր նրան (1 Սամուել 1։6, 10

  • Աստվածաշնչում կարդում ենք նաև Հոբ անունով մի մարդու մասին, ում ապրումներն ու զգացումները նույնպես կարող են մեզ ծանոթ լինել։ Չնայած նա մեծ հավատի տեր մարդ էր, սակայն ուներ խոր, ուժեղ զգացական ցավ։ Նա նույնիսկ մի անգամ ասաց. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16

Երբ տեսնենք, թե աստվածաշնչյան այս կերպարները ինչպես են ազատվել բացասական զգացումներից ու մտքերից, ուժ կունենանք պայքարելու մեր խնդրի դեմ ու հաղթահարելու այն։