Դուք կարևոր եք Աստծու համար
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ մեզ տալիս է ամենալավ խորհուրդները։ Այն բժշկական ձեռնարկ չէ, սակայն կարող է մեզ տարբեր ձևերով օգնել, որ հաղթահարենք սթրեսային իրավիճակները, անհանգստացնող, տանջող մտքերն ու զգացումները, ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները։
Իսկ ամենակարևորը, Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, a ավելի լավ է հասկանում մեր մտքերն ու զգացումները, քան որևէ մեկը։ Նա շատ է ուզում օգնել մեզ ցանկացած խնդրի դեպքում։ Օրինակ՝ նկատի առնենք աստվածաշնչյան երկու մխիթարող մտքեր։
«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (ՍԱՂՄՈՍ 34։18)։
«Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (ԵՍԱՅԻԱ 41։13)։
Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հաղթահարել հոգեկան խնդիրները։ Ինչպես կտեսնենք հաջորդող հոդվածներում, Եհովան ցույց է տալիս, որ հոգ է տանում մեր մասին շատ տարբեր կերպերով։
a «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։