Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ամուսնության մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ամուսնության մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Առաջին տղամարդուն և կնոջը ստեղծելուց հետո Աստված միավորեց նրանց ամուսնական կապով։ Տղամարդու և կնոջ միջև եղած այդ հատուկ կապը լինելու էր ընտանիքի հիմքը (Ծննդոց 1։27, 28; 2։18

 Աստված ցանկանում է, որ ամուսնական զույգերը երջանիկ լինեն (Առակներ 5։18)։ Ուստի Աստվածաշնչում գտնում ենք սկզբունքներ և չափանիշներ, որոնք կարող են նպաստել երջանիկ ամուսնություն ունենալուն։

Այս հոդվածում՝

 Որո՞նք են ամուսնության վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները

 Ի սկզբանե Աստված ամուսնական միությունը հաստատեց մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև (Ծննդոց 2։24)։ Նա դեմ է բազմակնությանը, համասեռամոլությանը և առանց գրանցման համատեղ կյանքին (1 Կորնթացիներ 6։9; 1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին հավատարիմ մնալ ամուսնության վերաբերյալ Աստծու սահմանած սկզբնական չափանիշին (Մարկոս 10։6–8

 Աստծու համար ամուսնությունը հարատև միություն է։ Երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, խոստանում են հավատարիմ լինել և միասին ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ողջ են։ Աստված ակնկալում է, որ նրանք կպահեն իրենց խոստումը (Մարկոս 10։9

 Ի՞նչ է ասում Աստվածաշունչը անջատ ապրելու և ամուսնալուծության մասին

 Գուցե լինեն իրավիճակներ, որոնց պատճառով ամուսինները ստիպված լինեն առանձին լինել, օրինակ՝ երբ կողակիցներից մեկը ընտանիքի կարիքները հոգալու համար հարկադրված մեկնում է արտագնա աշխատանքի։ Սակայն Աստվածաշունչը չի խրախուսում, որ ամուսինները անջատ ապրեն ընտանեկան խնդիրների պատճառով։ Փոխարենը այն հորդորում է, որ նրանք ջանքեր գործադրեն հաշտվելու համար (1 Կորնթացիներ 7։10

 Ամուսնալուծության համար աստվածաշնչյան միակ հիմքը ամուսնական անհավատարմությունն է (Մատթեոս 19։9)։ Սակայն երբ ամուսինը և կինը որոշում են անջատ ապրել կամ ամուսնալուծվել առանց այդ հիմքի, ըստ Աստվածաշնչի՝ նրանցից ոչ մեկը չի կարող ուրիշի հետ ժամադրվել կամ նորից ամուսնանալ (Մատթեոս 5։32; 1 Կորնթացիներ 7։11

 Արդյո՞ք պետք է գրանցել ամուսնությունը, որ այն ընդունելի լինի Աստծու կողմից

 Աստված պահանջում է, որ քրիստոնյաները հնազանդվեն ամուսնության վերաբերյալ պետական օրենքներին (Տիտոս 3։1)։ Երբ զույգը գրանցում է իր ամուսնությունը, դրանով հարգանք է դրսևորում թե՛ պետական իշխանությունների, թե՛ Աստծու սահմանած չափանիշների հանդեպ, ըստ որոնց՝ ամուսնությունը հարատև միություն է։ a

 Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ դեր և պատասխանատվություններ ունեն կանայք և ամուսինները

  •   Ընդհանուր պատասխանատվություններ։ Ամուսինն ու կինը պետք է սիրեն ու հարգեն իրար (Եփեսացիներ 5։33)։ Նրանք պետք է հոգան մեկը մյուսի սեռական կարիքները և հեռու մնան ամեն տեսակ անհավատարմությունից (1 Կորնթացիներ 7։3; Եբրայեցիներ 13։4)։ Եթե զույգն ունի երեխաներ, ապա նրանց դաստիարակելու պատասխանատվությունը դրված է երկուսի ուսերին (Առակներ 6։20

     Աստվածաշնչում մանրամասն չի նշվում, թե ամուսիններից ով պետք է աշխատի, և ով տան գործերով զբաղվի։ Զույգն ինքը պետք է որոշի, թե իրենց ընտանիքում ինչպես բաժանել պատասխանատվությունները։

  •   Ամուսնու դերը։ Աստվածաշնչում ասվում է, որ «ամուսինը իր կնոջ գլուխն է» (Եփեսացիներ 5։23)։ Նա գլուխն է այն իմաստով, որ պետք է առաջնորդի իր ընտանիքին և կայացնի այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն իր կնոջ և երեխաների բարօրությանը։

     Նա պետք է հոգ տանի, որ իր ընտանիքի ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները բավարարվեն (1 Տիմոթեոս 5։8)։ Ամուսինը ցույց կտա, որ գնահատում է իր կնոջ հատկությունները և ունակությունները, եթե համագործակցի նրա հետ և որոշումներ կայացնելիս հաշվի առնի նրա կարծիքն ու զգացմունքները (Առակներ 31։11, 28)։ Աստծու Խոսքում նշվում է, որ ամուսինը պետք է իր պարտականությունները կատարի սիրալիր կերպով (Կողոսացիներ 3։19

  •   Կնոջ դերը։ Աստվածաշնչում ասվում է, որ «կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Աստծուն հաճելի է, երբ կինը հարգում է այն դերը, որն ինքը տվել է ամուսնուն։

     Կնոջ դերը ամուսնուն և նրա գլխավորությանը աջակցելն է՝ օգնելով նրան կայացնել ճիշտ որոշումներ (Ծննդոց 2։18)։ Աստվածաշունչը գովասանքով է խոսում այն կնոջ մասին, ով կատարում է իր կարևոր դերը ընտանիքում (Առակներ 31։10

 Արդյո՞ք Աստված այսօր պահանջում է, որ ամուսնացած զույգը երեխաներ ունենա

 Ո՛չ։ Անցյալում Աստված իր ծառաներից ոմանց պատվիրել էր երեխաներ ունենալ (Ծննդոց 1։28; 9։1)։ Սակայն այսօր այդ պատվերը քրիստոնյաներին չի վերաբերում։ Հիսուսը երբեք չի հորդորել իր հետևորդներին երեխաներ ունենալ։ Նրա աշակերտները նույնպես չեն քաջալերել ամուսնական զույգերին երեխաներ ունենալ։ Ամուսիններն իրենք պետք է որոշեն՝ ուզում են երեխա ունենալ, թե ոչ։

 Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել ձեր ամուսնությանը

 Աստծու Խոսքում կան սկզբունքներ, որոնք կարող են օգնել զույգերին ամուսնության լավ հիմք դնել։ Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել նաև կողակիցներին խուսափելու դժվարություններից կամ հաղթահարել դրանք։

 Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել զույգերին՝

a Ավանդական կամ ցեղային սովորույթների համաձայն ամուսնանալու մասին Աստվածաշնչի տեսակետն իմանալու համար տես «Դիտարան» 2006 թ. հոկտեմբերի 15-ի համարը, էջ 21, պարբերություն 12։