1 Կորնթացիներ 6։1-20

6  Երբ ձեզանից մեկը բողոք+ է ունենում մեկ ուրիշի դեմ, ինչպե՞ս է համարձակվում դատարան գնալ անարդարների մոտ+ և ոչ թե սրբերի+։  Չգիտե՞ք, որ սրբերը դատելու են+ աշխարհը+։ Եվ եթե աշխարհը դատվելու է ձեր կողմից, ապա մի՞թե դուք ընդունակ չեք չնչին+ դատերը վարելու։  Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու+, էլ ուր մնաց այս կյանքի խնդիրները։  Ուրեմն եթե այսպիսի խնդիրներ կան, որ պիտի լուծվեն+, ինչո՞ւ եք ժողովի կողմից արհամարհված մարդկանց ընտրում որպես դատավորների+։  Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում+։ Մի՞թե ձեր մեջ գեթ մեկ իմաստուն մարդ+ չկա, որ կարողանա իր եղբայրների միջև դատ վարել։  Բայց եղբայրը եղբորը դատարան է տանում և այն էլ անհավատների+ առաջ։  Ձեզ համար լիակատար պարտություն է, որ դատի+ եք տալիս իրար։ Փոխարենը՝ ինչո՞ւ ինքներդ սխալ չհամարվեք+, կամ ինչո՞ւ ինքներդ չխաբվեք+։  Մինչդեռ դուք եք անիրավություն անում ու խաբում, այն էլ ձեր եղբայրներին+։  Ի՞նչ է, չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու+։ Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները+, ո՛չ կռապաշտները+, ո՛չ շնացողները+, ո՛չ իգացողները*+, ո՛չ արվամոլները+, 10  ո՛չ գողերը, ո՛չ ագահները+, ո՛չ հարբեցողները+, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու+։ 11  Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին+, բայց դուք լվացվեցիք+, սրբացվեցիք+ և արդար հայտարարվեցիք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով+ ու մեր Աստծու ոգով+։ 12  Ամեն բան օրինավոր է ինձ համար, բայց ամեն բան չէ, որ օգտակար է+։ Ամեն բան օրինավոր է+ ինձ համար, բայց ես թույլ չեմ տա, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ+։ 13  Կերակուրը փորի համար է, և փորը՝ կերակուրի համար+։ Բայց Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ոչնչի կվերածի+։ Իսկ մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ համար է+, և Տերն էլ՝ մարմնի համար+։ 14  Աստված ինչպես որ հարություն տվեց Տիրոջը+, այնպես էլ մեզ հարություն կտա+ իր զորությամբ+։ 15  Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի+ մարմնի անդամներն են+։ Ուրեմն Քրիստոսի մարմնի անդամները վերցնեմ ու պոռնիկի անդամնե՞ր դարձնեմ+։ Երբե՛ք։ 16  Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ով պոռնիկի է միանում, նրա հետ մեկ մարմին է լինում, որովհետև Աստված ասում է. «Երկուսը մեկ մարմին կլինեն»+։ 17  Բայց ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ+ ոգի+ է լինում։ 18  Փախե՛ք պոռնկությունից+։ Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, բայց նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում+։ 19  Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ձեզանով կազմված մարմինը սուրբ ոգու տաճարն է+ ձեր մեջ+, այն ոգու, որ ստացել եք Աստծուց։ Եվ դուք ինքներդ ձեզ չեք պատկանում+, 20  քանի որ մեծ գնով գնվեցիք+։ Ուստի փառավորեք Աստծուն+ ձեր մարմիններում+։

Ծանոթագրություններ

Կանացի սեռ. հակում ունեցող և որպես այդպիսին օգտագ. տղամարդ։