Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Բազմակնությունը ընդունելի՞ է

Բազմակնությունը ընդունելի՞ է

Աստվածաշնչի պատասխանը

Կար ժամանակ, երբ Աստված թույլ տվեց, որ տղամարդիկ մեկից ավելի կին ունենան (Ծննդոց 4:19; 16:1–4; 29:18–29)։ Սակայն նա չի հիմնադրել բազմակնությունը։ Նա Ադամին ընդամենը մեկ կին տվեց։

Աստծու անունից Հիսուս Քրիստոսը վերահաստատեց մենամուսնության սկզբնական չափանիշը (Հովհաննես 8:28)։ Երբ ամուսնության վերաբերյալ նրան հարց տվեցին, նա պատասխանեց. «Նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»» (Մատթեոս 19:4, 5

Հետագայում Աստված Հիսուսի աշակերտներից մեկին ներշնչեց գրելու. «Թող ամեն տղամարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա» (1 Կորնթացիներ 7:2)։ Աստվածաշունչը նաև ասում է, որ քրիստոնեական ժողովում, ով որ ստանձնում է պատասխանատվություններ, պետք է «մեկ կնոջ ամուսին» լինի (1 Տիմոթեոս 3:2, 12

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը.բազմակին տղամարդը դարձավ ավելի լավ ամուսին

Ի՞նչը ստիպեց նախկին բազմակին տղամարդուն փոխելու իր տեսակետը ամուսնության վերաբերյալ։