Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ներողամտությունը կարող է հանգցնել թեժ վիճաբանության կրակը

 ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ

4. Ներողամտություն

4. Ներողամտություն

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Ներել նշանակում է մոռանալ վիրավորանքը և սրտում չպահել զայրույթ ու դառնության զգացում։ Ներել չի նշանակում նսեմացնել սխալ արարքի լրջությունը կամ ձևացնել, թե ոչինչ չի եղել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13

«Երբ սիրում ես ինչ-որ մեկին, կենտրոնանում ես ոչ թե նրա թերությունների վրա, այլ այն բանի վրա, թե նա ինչպիսի անձնավորություն է փորձում դառնալ» (Ահարոն)։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Դառնության զգացումը սրտում պահելով՝ կվնասեք ինքներդ ձեզ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով և կխարխլեք ձեր ամուսնական փոխհարաբերությունները։

«Մի անգամ ամուսինս խորապես վիրավորեց ինձ, բայց հետո ներողություն խնդրեց։ Ինձ համար շատ դժվար էր ներել նրան։ Ի վերջո ներեցի, բայց հիմա ափսոսում եմ, որ ավելի շուտ չէի արել դա, քանի որ դրա պատճառով անտեղի լարվածություն էր առաջացել մեր փոխհարաբերություններում» (Ջուլիա)։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

ՍՏՈՒԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Հաջորդ անգամ, երբ վիրավորվեք ձեր կողակցի ասած կամ արած ինչ-որ բանից, մտածեք հետևյալ հարցերի շուրջ։

  • Գուցե չափազանց զգայո՞ւն եմ։

  • Վիրավորանքն իրո՞ք այնքան լուրջ է, որ ներողություն խնդրելու կարիք կա, թե՞ կարող եմ պարզապես մոռանալ այն։

ԽՈՍԵՔ ՁԵՐ ԿՈՂԱԿՑԻ ՀԵՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

  • Սովորաբար որքա՞ն ժամանակ է պետք, որ ներենք իրար։

  • Ի՞նչ կարող ենք անել, որ ավելի արագ ներենք միմյանց։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

  • Երբ վիրավորված եք, վատ մղումներ մի՛ վերագրեք ձեր կողակցին։

  • Փորձեք արդարացնել ձեր կողակցի պահվածքը՝ հիշելով, որ «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2

«Հեշտ է ներել, երբ երկուսս էլ մեղքի մեր բաժինն ենք ունենում, բայց շատ ավելի դժվար է, երբ մեզ թվում է, թե միայն դիմացինն է մեղավոր։ Ներելու համար իսկական խոնարհություն է հարկավոր» (Քիմբերլի)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Գործերդ արագ հարթիր» (Մատթեոս 5։25

Դառնության զգացումը սրտում պահելով՝ կվնասեք ինքներդ ձեզ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով և կխարխլեք ձեր ամուսնական փոխհարաբերությունները