Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները հավատո՞ւմ են Հիսուսին

Եհովայի վկաները հավատո՞ւմ են Հիսուսին

 Այո։ Մենք հավատում ենք Հիսուսին։ Նա ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14:6)։ Մենք հավատում ենք, որ Հիսուսը երկնքից եկավ երկիր ու իր կատարյալ մարդկային կյանքը տվեց որպես փրկանք (Մատթեոս 20:28)։ Նրա մահն ու հարությունը հնարավոր դարձրին, որ ովքեր հավատ են դրսևորում նրա հանդեպ, հավիտենական կյանք ստանան (Հովհաննես 3:16)։ Մենք հավատում ենք նաև, որ Հիսուսն այժմ իշխում է որպես Աստծու երկնային Թագավորության Թագավոր, որը շուտով խաղաղություն կբերի ողջ երկրի վրա (Հայտնություն 11:15)։ Այդուհանդերձ, մենք լրջորեն ենք վերաբերվում Հիսուսի հետևյալ խոսքերին. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14:28)։ Ուստի մենք չենք երկրպագում Հիսուսին, ինչպես նաև չենք հավատում, որ նա Ամենակարող Աստված է։