Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները քրիստոնյանե՞ր են

Եհովայի վկաները քրիստոնյանե՞ր են

Այո։ Մենք քրիստոնյաներ ենք, քանի որ...

  • Մենք ջանում ենք սերտորեն հետևել Հիսուս Քրիստոսի ուսուցումներին և օրինակին (1 Պետրոս 2:21

  • Մենք հավատում ենք, որ Հիսուսն է փրկության տանում և որ «երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել» (Գործեր 4:12

  • Եհովայի վկա դառնալու համար մարդիկ մկրտվում են Հիսուսի անունով (Մատթեոս 28:18, 19

  • Մենք աղոթում ենք Աստծուն Հիսուսի անունով (Հովհաննես 15:16

  • Մենք հավատում ենք, որ Հիսուսն է Գլուխը, այսինքն՝ նա, որին իշխանություն է տրված բոլոր մարդկանց վրա (1 Կորնթացիներ 11:3

Սակայն մի շարք առումներով մենք տարբերվում ենք քրիստոնյա կոչվող այլ կրոններից։ Օրինակ՝ մենք հավատում ենք, որ ըստ Աստվածաշնչի՝ Հիսուսն Աստծու որդին է և ոչ թե Երրորդության մի մասը (Մարկոս 12:29)։ Մենք նաև համոզված ենք, որ ոչ մի աստվածաշնչյան հիմք չկա, որ հոգին անմահ է, որ Աստված տանջում է մարդկանց հավիտենական դժոխքում, կամ որ նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում կրոնական հարցերում, պետք է տիտղոսներ կրեն, ինչը իրենց գերադաս կդարձնի ուրիշներից (Ժողովող 9:5; Եզեկիել 18:4; Մատթեոս 23:8–10

 

Իմացիր ավելին

Քրիստոնյա համարվելու համար պե՞տք է արդյոք հավատալ Երրորդությանը

Այդ ուսմունքը բացատրելը դժվար է։ Սակայն այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, պարզ է և հասկանալի։

Հոգին անմա՞հ է

Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հոգու մասին։

Չարերի հոգիերը տանջվո՞ւմ են դժոխքում

Մի՞թե սիրո Աստվածը կպատժի մարդկանց՝ նրանց տանջելով հավիտյան։

Պե՞տք է արդյոք քրիստոնյաները կրոնական տիտղոսներ օգտագործեն

Ընդունված է օգտագործել «պատվարժան» և «եպիսկոպոս» տիտղոսները։ Արդյոք այս և ուրիշ տիտղոսներ օգտագործելը ունի՞ աստվածաշնչային հիմնավորում։