Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որոնում

Որոնում

Բեռնել

  1. 1. Եթե փնտրենք, մենք կգտնենք

    Ճշմարտության գանձերն անգին։

    Կասկածների մեծ ծով լի է հարցերով,

    Այն անցնել հեշտ չէր լինի։

    (ՆԱԽԵՐԳ)

    Բայց մենք սլացանք առագաստներով,

    Ինչպես վաճառականը տեսնելով գանձերը թանկ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Փնտրենք, փնտրենք հարցերի,

    Հուզող մեզ հարցերի

    Բավարարող պատասխաններն,

    Մարդու ծագման մասին, և երբ է Թագավորությունը իշխելու։

    Ներդնենք ջանքեր։

  2. 2. Աստծու անվան մասին չգիտեինք.

    Եհովա, անունով կանչում ենք։

    Մեզ բացեցին գաղտնիքը մեծ,

    Հիմա գանձը այս ունենք։

    (ՆԱԽԵՐԳ)

    Եվ մենք սլացանք առագաստներով,

    Իմացանք, որ կյանքը լի է իմաստով։ Լույսը շողաց։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Փնտրենք, փնտրենք հարցերի,

    Հուզող մեզ հարցերի

    Բավարարող պատասխաններն,

    Մարդու ծագման մասին, նոր աշխարհի, որ խոստացել է Յահը տալ մարդկանց։

    Որոնենք գանձեր։

    (ՄԻՋԵՐԳ)

    Օգնել մղվում ենք նրանց,

    Ովքեր նույնպես փնտրում են

    Ճշմարտության գանձերն անգին։

    Լի հարցերով ծովն անցնել փորձում են,

    Մենք կօգնենք գտնել ուղին։

    Հորդորում և աջակցում ենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Փնտրեք, փնտրեք հարցերի,

    Հուզող ձեզ հարցերի

    Բավարարող պատասխաններն,

    Մարդու ծագման մասին և երկրի վրա չքնաղ հավերժական կյանքի։

    Որոնենք գանձեր։