Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմ տեղը գտա

Իմ տեղը գտա

Բեռնել

  1. 1. Ամեն մեկն ինքն է որոշում,

    Կյանքի ուղի, ընկեր ընտրում։

    Սխալ ու ճիշտ ուղին գիտեմ,

    Պիտի կյանքի ճամփով քայլեմ։

    Այստեղ ունեմ լավ ընկերներ,

    Այսքան շատ քույր ու եղբայրներ:

    Կերտում են ինձ, քաջալերում,

    Սիրով օգնում ու աջակցում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ սիրտն է ցնծում

    Ու քեզ գովերգում։

    Եհո՛վա, հիմա

    Իմ տեղը գտա։

    Քո ձեռքն եմ ես պինդ բռնում։

  2. 2. Գիտեմ, որ ճիշտ եմ ես վարվել,

    Որ կյանքս քեզ եմ նվիրել,

    Սուրբ Խոսքն եմ քո երբ ընթերցում,

    Այն գործերի է ինձ մղում:

    Գտել եմ ջերմ, լավ ընկերներ.

    Իմ Հա՛յր, քեզնից թանկ պարգևներ։

    Երախտապարտ եմ, երջանիկ,

    Ինձ պարգևել ես ընտանիք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Իմ սիրտն է ցնծում

    Ու քեզ գովերգում։

    Եհո՛վա, հիմա

    Իմ տեղը գտա։

    Քո ձեռքն եմ ես պինդ բռնում։