Հավատն իմ ամուր պահեմ
Բեռնել
1. Իմ ներսում կասկած էր զորեղ ինձ տանջում։ Հարցեր անվերջ...
Ճամփան այս նեղ մի՞թե ճիշտ է՝ վստահ չէր սիրտս։
Մշուշ էր իմ մեջ։
Բայց ես գտա փաստեր, որ սա է ճիշտ ուղին։
Թե հանկարծ կասկածը ինձ պատի կրկին,
Ձայն կտամ Յահին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կերտում եմ միշտ ամուր հավատ,
Այն օրեցօր սնում առատ,
Մատնում սովի ամեն կասկած։
«Ինձ օգնիր, իմ Վե՛մ, հավատն իմ ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ»։
2. Թեժ կռվում այս աշխարհն է ինձ շեղել փորձում, բայց չեմ խաբվի։
Կմերժեմ սուտ կոչերը, փուչ երազանքները,
Կկառչեմ Հոր խոսքից։
Եհովան չի ստում երբեք. կասկած չկա։
Նրա տված հույսով կապրեմ վստահ։
Գիտեմ‵ պատրանք չէ դա։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կերտում եմ միշտ ամուր հավատ,
Այն օրեցօր սնում առատ,
Մատնում սովի ամեն կասկած։
«Ինձ օգնիր, իմ Վե՛մ, հավատն իմ ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ»։
(ՄԻՋԵՐԳ)
Սփոփում են ու թև տալիս մեր երգերը,
Աստծու Սուրբ Խոսքից իմ գտած գանձերը։
Դրանց շուրջ խորհում եմ, սրտանց աղոթում,
Զորեղ դառնում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կերտում եմ միշտ ամուր հավատ,
Այն օրեցօր սնում առատ,
Մատնում սովի ամեն կասկած։
«Դու ինձ օգնիր, իմ Վե՛մ, հավատն իմ ամուր միշտ պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ,
Ամուր պահեմ»։

