Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

1 Աստվա՞ծ է մեղավոր մեր կրած տառապանքների համար

1 Աստվա՞ծ է մեղավոր մեր կրած տառապանքների համար

Ինչու է այս հարցի պատասխանը կարևոր

Շատերը երես են թեքում Աստծուց, քանի որ կարծում են, թե նա է տառապանք պատճառում մարդկանց։

Մտածեք

Բազմաթիվ կրոնական առաջնորդներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն սովորեցնում են, որ Աստված է պատասխանատու մեր կրած տառապանքների համար։ Օրինակ՝ նրանցից ոմանք ասում են՝

  • բնական աղետները Աստծու պատիժն են,

  • երեխաները մահանում են, քանի որ Աստծուն ավելի շատ հրեշտակներ են պետք,

  • Աստված միջամտում է պատերազմներին (որոնք իրականում անասելի տառապանք են պատճառում)։

Բայց գուցե կրոնական առաջնորդները սխալ լույսի ներքո՞ են ներկայացնում Աստծուն։ Գուցե Աստված չի՞ ընդունում նրանց։

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։

Ինչ է ասում Աստվածաշունչը

Մեր տառապանքի պատճառը Աստված չէ։

Եթե Արարիչը տառապանք պատճառեր, դա կհակասեր իր էությանը։ Նրա հատկությունների մասին Աստվածաշնչում ասվում է.

«Նրա [Աստծու] բոլոր ճանապարհները արդար են.... Արդար և ազնիվ է նա» (2 ՕՐԵՆՔ 32։4

«Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (ՀՈԲ 34։10

«Ամենակարողը չի խեղաթյուրում արդարադատությունը» (ՀՈԲ 34։12

Աստծուն տհաճ են այն կրոնները, որոնք սխալ բաներ են սովորեցնում իր մասին։

Դրանց թվում են այն կրոնները, որոնք սովորեցնում են, թե Աստված է մեր տառապանքների պատճառը, ինչպես նաև այն կրոնները, որոնք միջամտում են պատերազմների և ոճրագործությունների։

«Մարգարեները իմ [Աստծու] անունով սուտ մարգարեություն են անում։ Ես նրանց չեմ ուղարկել, պատվեր չեմ տվել և ոչ էլ խոսել եմ նրանց հետ։ Սուտ տեսիլքներ.... ու իրենց սրտի խորամանկությունն են ձեզ համար մարգարեանում» (ԵՐԵՄԻԱ 14։14

Հիսուսը դատապարտում էր կրոնական կեղծավորությունը։

«Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք»։ Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»» (ՄԱՏԹԵՈՍ 7։21–23