Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց

Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց

Շատերը, ովքեր տալիս են այս հարցը, անձամբ են զգացել դրա դառը հետևանքները և այժմ փնտրում են ոչ միայն այս հարցի պատասխանը, այլ նաև կարիք ունեն մխիթարության։ Մյուսներին էլ Հոլոքոստը կոչում են մարդկության մեծագույն ոճրագործություն, ու նրանց համար շատ դժվար է հավատալ Աստծուն։

Տարածված սխալ կարծիքներ

Կարծիք։ Չի՛ կարելի հարցնել, թե ինչու Աստված թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի։

Փաստ։ Մեծ հավատ ունեցող մարդիկ նույնպես հարցրել են, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։ Օրինակ՝ Ամբակում մարգարեն Աստծուն հարցրեց. «Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում» (Ամբակում 1:3)։ Ամբակումին հանդիմանելու փոխարեն՝ Աստված նրա խոսքերը գրել տվեց Աստվածաշնչում, որպեսզի բոլորը կարդան։

Կարծիք։ Աստված անտարբեր է մարդկանց տառապանքին։

Փաստ։ Աստված ատում է չարությունն ու նրա պատճառած տառապանքը (Առակներ 6:16–19)։ Նոյի ժամանակներում Աստված «ցավ զգաց իր սրտում», քանի որ երկիրը լցվել էր չարությամբ (Ծննդոց 6:5, 6)։ Անկասկած Աստված խոր ցավ է զգացել նաև Հոլոքոստի ժամանակ (Մաղաքիա 3:6

Կարծիք։ Հոլոքոստը Աստծու պատիժն էր հրեաներին։

Փաստ։ Ճիշտ է, Աստված թույլ է տվել, որ առաջին դարում հռոմեացիները կործանեն Երուսաղեմը (Մատթեոս 23:37–24:2)։ Սակայն այդ ժամանակից ի վեր նա ոչ մի էթնիկ խմբի չի առանձնացնում հատուկ առանձնաշնորհում տալու կամ պատժելու համար։ Աստծու աչքում «ոչ մի խտրություն չկա հրեայի և հույնի միջև» (Հռոմեացիներ 10:12

Կարծիք։ Եթե լիներ սիրառատ և ամենազոր Աստված, նա կկանխեր Հոլոքոստը։

Փաստ։ Թեև Աստված երբեք տառապանք չի պատճառում, սակայն երբեմն թույլ է տալիս, որ այն լինի (Հակոբոս 1:13; 5:11

Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի

Աստված թույլ է տվել, որ Հոլոքոստ լինի, հենց այն նույն պատճառով, ինչ պատճառով որ թույլ է տվել մարդկության բոլոր տառապանքները. վաղուց բարձրացված կարևորագույն հարցեր պետք է պատասխան գտնեն։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ հիմա ոչ թե Աստված է իշխում աշխարհի վրա, այլ Սատանան (Ղուկաս 4:1, 2, 6; Հովհաննես 12:31)։ Թեև այս թեմային կից հոդվածում համակողմանիորեն քննարկվում է, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ տառապանք լինի, այդուհանդերձ Աստվածաշնչով հիմնավորված երկու փաստ կարող են օգնել բացատրելու, թե ինչու Աստված թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի։

  1. Կամքի ազատության սխալ օգտագործումը Հոլոքոստի պատճառ դարձավ։ Աստված առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, ասաց, թե ինչ է ակնկալում նրանցից և չստիպեց հնազանդվել իրեն։ Նրանք ցանկացան ինքնուրույն որոշել, թե ինչն է լավ կամ վատ իրենց համար, և այդպիսով՝ իրենց կամքի ազատությունը սխալ կերպով օգտագործեցին։ Դարերի ընթացքում նրանց օրինակին հետևել են շատերը, ինչն էլ սարսափելի հետևանքներ է թողել մարդկության վրա (Ծննդոց 2:17; 3:6; Հռոմեացիներ 5:12)։ Ինչպես «Պահպանողական հուդայականության սկզբունքների շարադրանք» գրքում է ասվում, «աշխարհում տիրող տառապանքը մեծ մասամբ մեզ շնորհված կամքի ազատության սխալ օգտագործման հետևանքն է» (Statement of Principles of Conservative Judaism)։ Աստված, մարդկանց կամքի ազատությունից զրկելու փոխարեն, նրանց ժամանակ է տվել ինքնուրույն տնօրինելու իրենց գործերը։

  2. Աստված ի զորու է և կվերացնի Հոլոքոստի պատճառած կորուստն ու ցավը։ Աստված խոստանում է հետ կյանքի բերել միլիոնավոր մահացածների, այդ թվում Հոլոքոստի զոհերին։ Նա նաև կբուժի այն ցավը, որ զգացել ու դեռ զգում են դրանից վերապրածները ահարկու հիշողությունների պատճառով (Եսայիա 65:17; Գործեր 24:15)։ Մարդկանց հանդեպ Աստծու սերը երաշխիք է, որ այս խոստումները կիրականանան (Հովհաննես 3:16

Շատ մարդիկ, ովքեր Հոլոքոստի զոհ են դարձել կամ վերապրել են դրանից, կարողացել են ոչ միայն պահել իրենց հավատը, այլև գտնել կյանքի իմաստը՝ հասկանալով, թե ինչու է Աստված թույլ տվել չարության գոյությունը և ինչպես է վերացնելու այն ու նրա հետևանքները։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Շատերը կարծում են, թե Աստված է մեղավոր մարդկանց կրած տառապանքի համար։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Տես, թե Աստված տառապանքը թույլատրելու ինչ պատճառներ ունի։