Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 2 2020 | Տառապանքի մասին 5 հարց. 5 պատասխան

Ցանկացած մարդու կյանքում էլ դժբախտություններ պատահում են. ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից, պատահարներից, բնական աղետներից կամ էլ բռնության ենթարկվելուց։

Մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու են նման բաներ պատահում։

  • Ոմանք ասում են, թե մարդու ճակատին ինչ գրված է, այն էլ կատարվում է, և որ նա գրեթե անզոր է ճակատագրի դեմ։

  • Ուրիշներն էլ հավատում են կարմայի գոյությանը։ Նրանք ասում են, թե մարդը տառապում է ներկայիս կամ նախորդ կյանքում իր կատարած վատ արարքների պատճառով։

Դժբախտությունները ավելի շուտ հարցեր են ծնում, քան պատասխաններ։

Ինչին են հավատում ոմանք

Համեմատեք, թե տարբեր կրոններ ինչպես են բացատրում տառապանքի գոյության պատճառը։

1 Աստվա՞ծ է մեղավոր մեր կրած տառապանքների համար

Մարդիկ խաբված են այն ուսմունքների պատճառով, որոնք սխալ լույսի ներքո են ներկայացնում Աստծուն։ Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին։

2 Մե՞նք ենք մեր կրած տառապանքների պատճառը։

Եթե պատասխանն «այո՛» է, նշանակում է՝ կարող ենք այնպես անել, որ հնարավորինս քիչ տառապենք։

3 Ինչո՞ւ են լավ մարդիկ տառապում

Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին։

4 Մի՞թե ստեղծվել ենք, որ տառապենք

Տրամաբանակա՞ն է արդյոք, որ Աստված, ով ստեղծել է այս հրաշք բնությունը, կդատապարտեր մեզ տառապալից կյանքի։ Եթե ոչ, ապա ի՞նչը փոխվեց։

5 Տառապանքը երբևէ վերջ կգտնի՞

Աստվածաշնչում ասվում է, թե Աստված ինչպես է վերջ դնելու տառապանքին։

Ինչը կարող է օգնել

Նույնիսկ եթե մեր խնդիրները անլուծելի են թվում, կա մի վստահելի աղբյուր, որը կարող է օգնել մեզ։