Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվա՞ծ է մեղավոր մեր տառապանքների համար

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը հստակ պատասխանում է՝ ո՛չ։ Տառապանքը Եհովա Աստծու՝ մարդկության առնչությամբ ունեցած նպատակի մեջ չի մտնում։ Սակայն առաջին մարդկային զույգը ըմբոստացավ նրա իշխանության դեմ՝ որոշելով ինքնուրույն սահմանել բարու և չարի չափանիշները։ Նրանք երես թեքեցին Աստծուց և կրեցին դրա հետևանքները։

Այսօր մենք էլ ենք կրում նրանց սխալ ընտրության հետևանքները։ Սակայն մարդկանց տառապանքի պատճառը ամենևին էլ Աստված չէ։

Աստվածաշունչն ասում է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1:13)։ Տառապանքից ոչ ոք ապահովագրված չէ, նույնիսկ նրանք, ում Աստված սիրում է։