Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Military equipment: Anton Petrus/Moment via Getty Images; money: Wara1982/iStock via Getty Images Plus

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Տրիլիոնավոր դոլարներ՝ ի նպաստ պատերազմների։ Որքա՞ն է իրական գինը

Տրիլիոնավոր դոլարներ՝ ի նպաստ պատերազմների։ Որքա՞ն է իրական գինը

 Պատերազմների գինը ծայրահեղ բարձր է։

  •   «Մի շարք պատերազմների համար արված համաշխարհային ռազմական ծախսերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել՝ հատելով 2,2 տրիլիոն դոլարի շեմը» («Վաշինգտոն փոստ», փետրվարի 13, 2024)։

 Պատերազմների գինը միայն գումարով չէ չափվում։ Քննենք ընդամենը մեկ օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը։

  •   Զինվորներ։ Ըստ որոշ տվյալների՝ այս պատերազմից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում, գրեթե 500 000 զինվոր է սպանվել կամ վիրավոր դարձել։

  •   Խաղաղ բնակչություն։ Համաձայն ՄԱԿ-ի՝ ավելի քան 28 000 մարդ է զոհվել կամ վիրավոր դարձել։ ՄԱԿ-ի պաշտոնյաներից մեկը նշել է. «Այս կործանարար պատերազմի պատճառած մնայուն վնասների ամբողջական ծավալն անչափելի է»։ a

 Պատերազմներն ու բախումները շատ թանկ են նստում մարդկության վրա՝ անթիվ զրկանքներ պատճառելով։

  •   114 միլիոն։ 2023 թ. սեպտեմբերի դրությամբ պատերազմների և բռնության պատճառով տեղահան եղած մարդկանց թիվը։

  •   783 միլիոն։ Քրոնիկ թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվը։ «Ռազմական բախումները մինչ օրս սովի գլխավոր պատճառն են. համաշխարհային մասշտաբով սովահար մարդկանց 70 տոկոսը բնակվում է պատերազմներից և խռովություններից տուժած տարածքներում» (Պարենի համաշխարհային ծրագիր)։

 Պատերազմները երբևէ վերջ կգտնե՞ն։ Հույս կա՞, որ մի օր խաղաղություն կտիրի։ Աշխարհի առատ ռեսուրսները երբևէ կօգտագործվե՞ն սովի դեմ պայքարելու և աղքատությունը վերացնելու նպատակով։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Պատերազմի ժամանակ

 Աստվածաշնչում կանխագուշակված են լայնատարած պատերազմներ։ Դրանք ներկայացված են խորհրդանշական ձիավորի տեսքով։

  •   «Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, ու նրա վրա նստողին թույլ տրվեց խաղաղությունը վերցնել երկրից, որպեսզի մարդիկ իրար կոտորեն, և մի մեծ սուր տրվեց նրան» (Հայտնություն 6։4

 Այդ խորհրդանշական ձիավորին հետևում են ևս երկուսը, որոնք ներկայացնում են համատարած սովեր և մահեր՝ թերսնուցման կամ այլ պատճառներով (Հայտնություն 6։5-8)։ Ավելին իմացեք աստվածաշնչյան այս մարգարեության մասին և պարզեք, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ այն իրականանում է մեր օրերում՝ ընթերցելով «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը։

Խաղաղ ապագա

 Շուտով աշխարհի ռեսուրսներն այլևս չեն օգտագործվի պատերազմների համար։ Սակայն դա տեղի չի ունենա մարդկանց ջանքերի շնորհիվ։ Աստվածաշնչում ասվում է.

  •   Աստված «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9

  •   Աստված կչեզոքացնի պատերազմների ողբերգական հետևանքները. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4

  •   Աստված ողջ մարդկության համար մնայուն խաղաղություն կհաստատի. «Իմ ժողովուրդը խաղաղ բնակատեղերում, ապահով բնակավայրերում և այնպիսի տեղերում կապրի, որտեղ հանգստություն ու անդորր է տիրում» (Եսայիա 32։18

 Աստվածաշնչյան մարգարեության համաձայն՝ պատերազմները և այսօր տեղի ունեցող մյուս դեպքերը ցույց են տալիս, որ խաղաղության ժամանակներն արդեն դռան շեմին են։

 Իսկ Աստված ինչպե՞ս խաղաղություն կհաստատի։ Իր երկնային կառավարության՝ Թագավորության միջոցով (Մատթեոս 6։10)։ Ավելին իմացեք այս Թագավորության մասին ու պարզեք, թե այն ինչ նշանակություն ունի ձեզ համար՝ դիտելով «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» վերնագրով կարճ տեսանյութը։

a Միրոսլավ Յենչա՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի հարցերով փոխտեղակալ, դեկտեմբերի 6, 2023։