Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս

Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս

Աստվածաշնչի պատասխանը

Երկրի վրա խաղաղություն կհաստատվի ոչ թե մարդկանց ջանքերի շնորհիվ, այլ Աստծու Թագավորության՝ երկնային կառավարության, որի ղեկավարը Հիսուս Քրիստոսն է։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը այս հրաշալի հույսի մասին։

  1. Աստված կդադարեցնի «պատերազմները մինչև երկրի ծայրերը» և կիրականացնի իր խոստումը հաստատելով «խաղաղություն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Սաղմոս 46:9; Ղուկաս 2:14

  2. Աստծու Թագավորությունը երկնքից իշխելու է ողջ երկրի վրա (Դանիել 7:14)։ Որպես համաշխարհային մի կառավարություն՝ այն արմատախիլ կանի ազգայնամոլությունը, որը շատ ընդհարումների պատճառն է։

  3. Հիսուսը՝ Աստծու Թագավորության Թագավորը, կոչվում է «Խաղաղության Իշխան» և նա հոգ կտանի, որ «խաղաղությանը վերջ չլինի» (Եսայիա 9:6, 7

  4. Աստված թույլ չի, որ այդ Թագավորության ներքո ապրեն մարդիկ, որոնք մտադիր են շարունակել պատերազմել, քանի որ «բռնություն սիրողին ատում է Նրա հոգին» (Սաղմոս 11:5; Առակներ 2:22

  5. Աստված սովորեցնում է իր ծառաներին, թե ինչպես խաղաղ ապրել։ Այս կրթության արդյունքների մասին Աստվածաշունչն ասում է. «Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2:3, 4

Հիմա արդեն միլիոնավոր Եհովայի վկաներ կրթվում են Աստծու կողմից, թե ինչպես լինել խաղաղարար (Մատթեոս 5:9)։ Թեև մենք պատկանում ենք տարբեր էթնիկ խմբերի և ապրում ենք ավելի քան 230 երկրներում, հրաժարվում ենք զենք վերցնել և դուրս գալ մարդկանց դեմ։

 

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է բարի լուրը

Իմացիր, թե ինչ լուր է հայտնում Աստված, և ինչ պետք է անենք մենք։

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Իսկապե՞ս գիտես, թե ովքեր ենք մենք։