Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը

Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը

Աստվածաշնչի պատասխանը

Աստծու Թագավորությունը փոխարինելու է մարդկային բոլոր կառավարություններին և իշխելու է ողջ երկրի վրա (Դանիել 2:44; Հայտնություն 16։14)։ Երբ հաստատվի Աստծու Թագավորությունը, այն...

  • Կվերացնի չար մարդկանց, որոնց եսասիրության պատճառով տուժում են բոլորը։ «Ամբարիշտները կվերանան երկրից» (Առակներ 2:22

  • Վերջ կդնի պատերազմներին։ «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46:9

  • Կհաստատի բարեկեցություն ու ապահովություն։ «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4:4)

  • Երկիրը դրախտի կվերածի։ «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս» (Եսայիա 35:1, «Արարատ» թարգմանություն)։

  • Կապահովի հաճելի ու իմաստալից աշխատանքով։ «Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից։ Նրանք զուր տեղը ծանր չեն աշխատի» (Եսայիա 65:21–23

  • Կվերացնի հիվանդությունները։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33:24

  • Կազատի մեզ ծերությունից։ «Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33:25

  • Մահացածներին հետ կյանքի կկոչի։ «Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5:28, 29

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է բարի լուրը

Իմացիր, թե ինչ լուր է հայտնում Աստված, և ինչ պետք է անենք մենք։

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Երկրի վրա դրախտ հաստատելու վերաբերյալ Աստծու նպատակը երբևէ կիրագործվի՞։ Եթե այո, ապա ե՞րբ։