Անցնել բովանդակությանը

Կարո՞ղ են մահացածները նորից ապրել

Կարո՞ղ են մահացածները նորից ապրել

Ձեր կարծիքով՝

  • այո

  • ոչ

  • միգուցե

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Մխիթարություն, երբ մահանում է ձեր մտերիմներից մեկը (2 Կորնթացիներ 1։3, 4

Ազատություն այն վախից, որ մի օր մահանալու ենք (Եբրայեցիներ 2։15

Հույս, որ կրկին կտեսնեք ձեր մահացած մտերիմներին (Հովհաննես 5։28, 29

ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Աստված է կյանքի Արարիչը։ Աստվածաշնչում ասվում է, որ «կյանքի աղբյուրը» Եհովա Աստված է (Սաղմոս 36։9; Գործեր 17։24, 25)։ Նա, ով արարել է կյանքը, վստահաբար կարող է նորից կյանք շնորհել նրանց, ովքեր կորցրել են այն։

  • Անցյալում Աստված հարություն է տվել որոշ մարդկանց։ Աստվածաշնչում գրված է այդպիսի ութ դեպքի մասին։ Այս մարդիկ, որոնց մեջ կային թե՛ երիտասարդ, թե՛ տարեց, թե՛ կին, թե՛ տղամարդ, հարություն են առել երկրի վրա։ Նրանք մահացած են եղել կարճ ժամանակ, բացի մեկից, որը չորս օր մնացել է գերեզմանում (Հովհաննես 11։39–44

  • Աստված շատ է ուզում հարություն տալ մահացածներին։ Եհովան ատում է մահը և նրան կոչում թշնամի (1 Կորնթացիներ 15։26)։ Նա անհամբեր սպասում է, թե երբ է ոչնչացնելու այդ թշնամուն և վերացնելու նրա պատճառած վնասները հարության միջոցով։ Նա փափագում է կրկին կյանք շնորհել նրանց, ովքեր իր հիշողության մեջ են և տեսնել, թե ինչպես են նրանք վայելում կյանքը երկրի վրա (Հոբ 14։14, 15

ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ԾՆՆԴՈՑ 3։17–19; ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 5։12