Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է հարությունը

Ի՞նչ է հարությունը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում «հարություն» թարգմանված հունարեն անաստասիս բառը նշանակում է նաև «վեր կենալ» կամ «նորից կանգնել»։ Հարություն առած մարդը կրկին կենդանություն է ստանում. նա նույն մարդն է, ինչ որ առաջ էր (1 Կորնթացիներ 15:12, 13

Թեև «հարություն» բառը չկա Եբրայերեն Գրություններում, կամ՝ Հին Կտակարանում, սակայն այս գաղափարը հանդիպում է այնտեղ։ Օրինակ՝ Օսեե մարգարեի միջոցով Եհովան խոստացավ. «Գերեզմանի ձեռքից կփրկագնեմ, մահվանից կազատեմ նրանց» (Օսեե 13:14; Հոբ 14:13–15; Եսայիա 26:19; Դանիել 12:2, 13

Որտե՞ղ են մարդիկ հարություն առնելու։ Որոշ մարդիկ հարություն են առնելու երկնային կյանքի և Քրիստոսի հետ իշխելու են որպես թագավորներ (2 Կորնթացիներ 5:1; Հայտնություն 5:9, 10)։ Աստվածաշնչում այս հարությունը կոչվում է «առաջին հարություն» և «վաղ հարություն», ինչը նշանակում է, որ դրան հաջորդելու է մեկ այլ հարություն (Հայտնություն 20:6; Փիլիպպեցիներ 3:11)։ Այս վերջին հարությունը լինելու երկրային, այսինքն՝ մեծաթիվ մարդիկ կյանքի են վերադառնալու երկրի վրա ապրելու համար (Սաղմոս 37:29

Ինչպե՞ս են հարություն առնելու։ Աստված Հիսուսին օժտել է մահացածներին հարություն տալու զորությամբ (Հովհաննես 11:25)։ Հիսուսը կյանք է տալու «բոլոր նրանց, ովքեր գերեզմաններում են», յուրաքանչյուրին՝ իր անհատականությամբ, հիշողություններով և առանձնահատկություններով (Հովհաննես 5:28, 29)։ Երկնային կյանքի հարություն առնողները ստանում են ոգեղեն մարմին, իսկ նրանք, ովքեր երկրի վրա են հարություն առնելու, ունենալու են կատարելապես առողջ ֆիզիկական մարմին (Եսայիա 33:24; 35:5, 6; 1 Կորնթացիներ 15:42–44, 50

Ովքե՞ր են հարություն առնելու։ Աստվածաշունչը հայտնում է, որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24:15)։ Արդարները հավատարիմ մարդիկ են, ինչպես օրինակ՝ Նոյը, Սառան, Աբրահամը (Ծննդոց 6:9; Եբրայեցիներ 11:11; Հակոբոս 2:21)։ Իսկ անարդարները նրանք են, ովքեր չեն ապրել Աստծու չափանիշների համաձայն, բայց հնարավորություն էլ չեն ունեցել իմանալու դրանց մասին։

Սակայն ովքեր այնքան չար են եղել, որ չէին էլ փոխվի, հարություն չեն ստանա։ Երբ նման մարդիկ մահանում են, դա լինում է նրանց վերջնական ոչնչացումը (Մատթեոս 23:33; Եբրայեցիներ 10:26, 27

Ե՞րբ է լինելու հարությունը։ Աստվածաշնչում մարգարեացված է, որ երկնային հարությունը լինելու է Քրիստոսի ներկայության ընթացքում, որը սկսել է 1914-ից (1 Կորնթացիներ 15:21–23)։ Երկրային հարությունը լինելու է Հիսուս Քրիստոսի Հազարամյա իշխանության ընթացքում, երբ երկիրը դրախտ է դառնալու (Ղուկաս 23:43; Հայտնություն 20:6, 12, 13

Ինչո՞ւ է հարությանը հավատալը խելամիտ։ Աստվածաշնչում կան 9 հարության դեպքերի մասին մանրամասն տեղեկություններ, որոնցից յուրաքանչյուրին եղել են ականատեսներ (1 Թագավորներ 17:17–24; 2 Թագավորներ 4:32–37; 13:20, 21; Ղուկաս 7:11–17; 8:40–56; Հովհաննես 11:38–44; Գործեր 9:36–42; 20:7–12; 1 Կորնթացիներ 15:3–6)։ Հատկապես ուշագրավ է Ղազարոսի հարությունը, ում Հիսուսը կրկին կյանք տվեց։ Նա արդեն չորս օրվա մահացած էր, և այս հրաշքը Հիսուսը կատարեց բազմության աչքի առաջ (Հովհաննես 11:39, 42)։ Նույնիսկ Հիսուսի հակառակորդները չէին կարող ժխտել այդ փաստը, ուստի մտածում էին նրանց երկուսին էլ սպանելու մասին (Հովհաննես 11:47, 53; 12:9–11

Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված և՛ ի զորու է, և՛ ցանկանում է հարություն տալ մահացածներին։ Նա իր անսահման հիշողության մեջ պահում է մանրամասն ինֆորմացիա բոլոր նրանց մասին, ում հարություն է տալու (Հոբ 37:23; Մատթեոս 10:30; Ղուկաս 20:37, 38)։ Աստված կարող է կյանք տալ մահացածներին, և նա ուզում է դա անել։ Գալիք հարությունը նկարագրելով՝ Աստվածաշունչը Աստծու մասին ասում է. «Դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14:15

Սխալ պատկերացումներ հարության վերաբերյալ

Պատկերացում։ Հարությունն այն է, որ հոգին և մարմինը կրկին միավորվում են։

Փաստ։ Աստվածաշունչն ասում է, որ հոգին հենց մարդն ինքն է, ոչ թե նրա ինչ-որ մասը, որն, իբրև թե, ապրում է մահից հետո (Ծննդոց 2:7; Եզեկիել 18:4)։ Հարություն առնող մարդը ոչ թե վերամիավորվում է իր հոգու հետ, այլ վերստեղծվում է որպես կենդանի հոգի։

Պատկերացում։ Որոշ մարդիկ հարություն առնելուց անմիջապես հետո կբնաջնջվեն։

Փաստ։ Աստվածաշնչում ասվում է, որ «ովքեր չար գործեր են արել», «դատաստանի հարություն» են ստանալու (Հովհաննես 5:29)։ Սակայն այդ դատաստանը հիմնված է լինելու ոչ թե այն գործերի վրա, որ նրանք արել են նախկինում, այլ այն գործերի, որ կանեն հարությունից հետո։ Հիսուսն ասել է. «Մահացածները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր ականջ դնեն, կապրեն» (Հովհաննես 5:25)։ Ուստի ովքեր «ականջ դնեն»՝ հետևեն այն ամենին, ինչ կսովորեն հարություն առնելուց հետո, նրանց անունները կգրվեն «կյանքի գրքում» (Հայտնություն 20:12, 13

Պատկերացում։ Մարդը հարություն է առնելու հենց այն մարմնով, որն ուներ մինչև մահանալը։

Փաստ։ Մահից հետո մարդու մարմինը կազմալուծվում և քայքայվում է (Ժողովող 3:19, 20

Իմացիր ավելին

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Քո սիրելի հարազատը մահացե՞լ է։ Հնարավո՞ր է կրկին տեսնել նրան։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հարության մասին։