Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 8

Սովորեցնել օրինակների միջոցով

Սովորեցնել օրինակների միջոցով

Մատթեոս 13։34, 35

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսքդ հարստացրու և ավելի ազդեցիկ դարձրու՝ պարզ օրինակներ բերելով, որոնք գրավիչ կլինեն քեզ լսողների համար, կհասնեն նրանց սրտին և կընդգծեն կարևոր մտքերը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Բեր պարզ օրինակներ։ Հիսուսի նման՝ խոսելով փոքր բանի մասին՝ բացատրիր մեծը, հասարակ բանի օգնությամբ բացատրիր բարդը։ Մի՛ ընդգրկիր ավելորդ մանրամասնություններ, որոնք կարող են բարդացնել օրինակդ։ Հավաստիացիր, որ քո բերած օրինակի մանրամասնությունները իսկապես համապատասխանում են այն դասին, որն ուզում ես սովորեցնել, որպեսզի անհամապատասխանությունները չշեղեն քեզ լսողների ուշադրությունը։

  • Հաշվի առ քեզ լսողներին։ Ընդգրկիր օրինակներ, որոնք կապ ունեն ունկնդիրների հետաքրքրությունների և զբաղմունքների հետ։ Զգույշ եղիր, որ քո բերած օրինակով անհարմար դրության մեջ չգցես և չվիրավորես նրանց։

  • Ընդգծիր գլխավոր միտքը։ Օրինակներ բեր, որ լուսաբանես գլխավոր մտքերը, ոչ թե երկրորդական մանրամասնությունները։ Այնպես արա, որ քեզ լսողները հիշեն ոչ միայն օրինակը, այլև այն միտքը, որ ցանկանում էիր դրանով ընդգծել։