Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 7

Ստույգ և արժանահավատ տեղեկություններ

Ստույգ և արժանահավատ տեղեկություններ

Ղուկաս 1։3

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Հավաստի փաստերի միջոցով օգնիր ունկնդիրներին ճիշտ եզրահանգման գալ։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Օգտվիր հավաստի աղբյուրներից։ Ասածներդ հիմնիր Աստծու Խոսքի վրա և հնարավորության դեպքում հենց Աստվածաշնչից կարդա։ Եթե նշում ես որևէ գիտական փաստ, լրատվամիջոցներից որևէ տեղեկություն, որևէ իրական դեպք կամ ասվածին թիկունք կանգնող որևէ այլ փաստ, նախապես ստուգիր, թե արդյոք տվյալ աղբյուրը հավաստի է և արդյոք թարմ տեղեկություններ է պարունակում։

  • Ճշգրտորեն փոխանցիր տարբեր աղբյուրներից վերցված տեղեկությունները։ Սուրբգրային համարները բացատրելիս հավաստիացիր, որ այն, ինչ ասում ես, ներդաշնակ է համատեքստին, առհասարակ ամբողջ Աստվածաշնչի սովորեցրածին ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» թողարկած հրատարակություններին (Մատթ. 24։45)։ Աշխարհիկ աղբյուրներից մեջբերումներ անելիս ուշադիր եղիր, որ խոսքերը փոխանցես այնպես, ինչպես այդ աղբյուրի համատեքստն է ներկայացնում, և այնպես, ինչպես նկատի է ունեցել գրողը։

  • Մղիր ունկնդիրներին մտածելու բերված փաստերի շուրջ և տրամաբանելու։ Աստվածաշնչյան համար կարդալուց կամ որևէ աղբյուրից մեջբերում անելուց հետո հարցեր տուր, միտքը լուսաբանելու համար օգտագործիր որևէ օրինակ կամ զննական միջոց, որպեսզի օգնես քեզ լսողներին ինքնուրույն եզրահանգման գալ։