Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 11

Ոգևորություն

Ոգևորություն

Հռոմեացիներ 12։11

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսիր խանդավառությամբ, որպեսզի ոգևորես և գործերի մղես ունկնդիրներին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Ողջ սրտով ու մտքով յուրացրու նյութը։ Պատրաստվելիս նախևառաջ խորապես մտածիր ներկայացվելիք նյութի կարևորության մասին։ Այնքան լավ յուրացրու նյութը, որ կարողանաս սրտանց խոսել։

  • Հաշվի առ քեզ լսողներին։ Մտածիր, թե այն, ինչ պատրաստվում ես ընթերցել կամ սովորեցնել, ինչպես կարող է օգնել ունկնդիրներին։ Խորհիր, թե ինչպես կարելի է ներկայացնել այդ տեղեկությունը, որպեսզի նրանք խորությամբ հասկանան դրա արժեքը։

  • Խոսքիդ աշխուժություն հաղորդիր։ Խանդավառությամբ խոսիր։ Դեմքիդ արտահայտությամբ և բնական ժեստերով զգացմունքներ արտահայտիր։