Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՄԻ՞ԹԵ ՄԱՀՈՎ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Մահով ամեն բան չի ավարտվում

Մահով ամեն բան չի ավարտվում

Բեթանիա փոքրիկ քաղաքը գտնվում է Երուսաղեմից երեք կիլոմետր հեռու (Հովհաննես 11։18)։ Հիսուսի մահից մի քանի շաբաթ առաջ այնտեղ մի դժբախտություն տեղի ունեցավ։ Նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Ղազարոսը, ծանր հիվանդացավ և անսպասելիորեն մահացավ։

Երբ Հիսուսը լսեց այդ լուրը, իր աշակերտներին ասաց, որ Ղազարոսը քնել է, և որ գնում է արթնացնելու նրան (Հովհաննես 11։11)։ Սակայն աշակերտները չհասկացան այդ խոսքերի իմաստը, ուստի Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մեռավ» (Հովհաննես 11։14

Թաղումից չորս օր հետո Հիսուսը եկավ Բեթանիա և ցանկացավ մխիթարել Մարթային՝ մահացածի քրոջը։ Մարթան ասաց Հիսուսին. «Եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա» (Հովհաննես 11։17, 21)։ Հիսուսը պատասխանեց. «Ես եմ հարությունը և կյանքը։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհաննես 11։25

«Ղազարո՛ս, դո՛ւրս արի»

Ցույց տալու համար, որ իր ասածները դատարկ խոսքեր չեն, Հիսուսը մոտեցավ գերեզմանին և բարձր ձայնով կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի» (Հովհաննես 11։43)։ Ի զարմանս հավաքվածների՝ մահացածը դուրս եկավ։

Մինչ այդ Հիսուսը հարություն էր տվել առնվազն երկու հոգու։ Մի անգամ նա հարություն տվեց մի փոքրիկ աղջկա՝ Հայրոսի դստերը։ Նրան հարություն տալուց առաջ Հիսուսն ասաց, որ նա քնած է (Ղուկաս 8։52

Նկատի առնենք, որ Հիսուսը թե՛ Ղազարոսի և թե՛ Հայրոսի աղջկա դեպքում մահը համեմատեց քնի հետ։ Սա իրոք տեղին համեմատություն է։ Ինչո՞ւ։ Քունը անգիտակից վիճակ է, և այդ բառը ճիշտ է նկարագրում այն, որ մարդը գտնվում է ցավից ու տառապանքից զերծ վիճակում (Ժողովող 9։5, տե՛ս  «Մահը նման է խոր քնի» շրջանակը)։ Հիսուսի առաջին դարի աշակերտները հստակ հասկանում էին, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ «Կրոնի և բարոյագիտության հանրագիտարանում» նշվում է. «Հիսուսի հետևորդների համար մահը քնի վիճակ էր,  իսկ գերեզմանը՝ հանգստի վայր.... այն մարդկանց համար, ովքեր մինչև վերջ հավատարիմ էին մնացել» * (Encyclopedia of Religion and Ethics)։

Անչափ մխիթարական է իմանալ, որ մահացածները քնած են գերեզմանում և չեն տառապում։ Ուստի մահն այլևս առեղծված չէ մեզ համար, և կարիք չկա վախենալու դրանից։

«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՄԱՀԱՆԱ, ՄԻ՞ԹԵ ԴԱՐՁՅԱԼ ԿԱՊՐԻ»

Ինչ խոսք, բոլորս էլ հաճույքով ենք վայելում գիշերային քունը, բայց ոչ ոք չի ցանկանում ընդմիշտ քնած մնալ։ Իսկ կա՞ որևէ հույս, որ մահացած մարդիկ կյանքի կվերադառնան, ինչպես հարություն առան Ղազարոսը և Հայրոսի աղջիկը։

Հոբ նահապետը այդ նույն հարցը տվեց, երբ նրան թվում էր, թե կանգնած է մահվան շեմին։ Նա ասաց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի» (Հոբ 14։14

Դիմելով Ամենակարող Աստծուն՝ Հոբն ինքը պատասխանեց իր հարցին. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։15)։ Հոբը վստահ էր, որ Եհովան փափագում էր այն օրվան, երբ հարություն կտա իր հավատարիմ ծառային։ Արդյոք Հոբը անիրականանալի բանի մասի՞ն էր երազում։ Բոլորովի՛ն։

Հիսուսի կողմից արված հարության դեպքերը հստակ փաստում են, որ Աստված նրան զորություն է տվել հաղթելու մահին։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը ունի «մահվան բանալիները» (Հայտնություն 1։18)։ Ուստի նա կբացի գերեզմանի «դարպասները», ինչպես որ արեց Ղազարոսին հարություն տալիս՝ պատվիրելով մի կողմ տանել գերեզմանը փակող քարը։

Աստվածաշնչում կրկին ու կրկին խոսվում է հարության հույսի մասին։ Օրինակ՝ հրեշտակը հավաստիացրեց Դանիել մարգարեին. «Դու կհանգստանաս, սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը» (Դանիել 12։13)։ Սադուկեցիներին՝ հրեա առաջնորդներին, որոնք չէին հավատում հարությանը, Հիսուսն ասաց. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը» (Մատթեոս 22։23, 29)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Ես հույս ունեմ առ Աստված.... որ թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

Ե՞ՐԲ ԵՆ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՆԵԼՈՒ

Ե՞րբ է լինելու արդարների և անարդարների հարությունը։ Հրեշտակը հավատարիմ Դանիել մարգարեին ասաց, որ նա վեր կկենա «օրերի վերջում»։ Մարթան նույնպես գիտեր, որ իր եղբայր Ղազարոսը «վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի» (Հովհաննես 11։24

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդ «վերջին օրը» կապ ունի Քրիստոսի Թագավորության հետ։ Պողոսն ասաց. «Նա [Քրիստոսը] պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի։ Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։25, 26)։ Դա հիմնավոր պատճառ է աղոթելու, որ Աստծու Թագավորությունը գա, և Աստծու կամքը կատարվի երկրի վրա *։

Ինչպես Հոբն էլ լավ գիտեր, Աստված ցանկանում է հարություն տալ մահացածներին։ Երբ այդ օրը գա, մահն իսպառ կվերանա, և ոչ ոք այլևս չի հարցնի. «Մի՞թե մահով ամեն բան ավարտվում է»։

^ պարբ. 8 «Գերեզմանատուն» թարգմանված հունարեն բառը ունի նաև «հանգստի վայր» իմաստը (հայերեն «գերեզմանատուն» բառի հոմանիշներից են քնարան, հանգստարան բառերը)։

^ պարբ. 18 Աստծու Թագավորության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։