Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որո՞նք են պատասխանները

Որո՞նք են պատասխանները

Որո՞նք են պատասխանները

«Գրեթե ամեն մեկը իր տեսակետն ունի այն մասին, թե ով է [Հիսուսը]։ Անկախ այն բանից, թե որքան մեծ է մեր հավատը կամ թերահավատությունը, բոլորիս էլ հետաքրքրում է. «Ո՞վ է այդ մարդը»» (ԳՐՈՂ ՍՏԵՆ ԳԱՏՐԻ)։

ՄԱՐԴԻԿ հետաքրքրվում են Հիսուսով։ Նրա մասին գրքերը ամենալավն են վաճառվում։ Նրա մասին ֆիլմերի ցուցադրման ժամանակ կինոթատրոնները լեփ-լեցուն են լինում։ Բայց մարդիկ շարունակում են նրա մասին հարցեր տալ, և նրանց կարծիքները տարբերվում են իրարից։

Մի քանի տարի առաջ երկու լրագրողներ ինտերնետի միջոցով մարդկանց խնդրեցին պատասխանել հետևյալ հարցին. «Ո՞վ էր Հիսուսը»։ Ահա մի քանի պատասխաններ։

«Հավանաբար, նա եղել է մի ռաբբի (ուսուցիչ), որը կարեկցանքի մարմնացում էր»։

«Նա սովորական մարդ էր, որն ապրեց ոչ սովորական կյանքով»։

«Ոչ մի ապացույց չկա, որ Հիսուսը գոյություն է ունեցել»։

«Հիսուսն Աստծու Որդին է, որը ծնվեց, մահացավ, հարություն առավ, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից։ Այսօր նա ապրում է և դարձյալ գալու է երկիր»։

«Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու միակ որդին է՝ ամբողջությամբ մարդեղեն և միաժամանակ ամբողջությամբ աստվածային»։

«Հիսուսի մասին պատմությունը հեքիաթ է մեծ երեխաների համար»։

Պարզ է, որ իրարից այսքան շատ տարբերվող այս բոլոր տեսակետները չեն կարող ճիշտ լինել։ Իսկ կա՞ որևէ հեղինակավոր աղբյուր, որը կարող է արժանահավատ պատասխաններ տալ մեր հարցերին։ Այս պարբերագրի հրատարակիչները համոզված են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է և միայն նա կարող է հայտնել մեզ ողջ ճշմարտությունը Հիսուսի մասին * (2 Տիմոթեոս 3։16

Հաջորդ հոդվածում ձեր ուշադրությանը կներկայացնենք Հիսուսի մասին մի քանի հարցեր, որոնք հետաքրքրում են շատերին, և դրանց սուրբգրային պատասխանները։ Հիսուսն ինքն ասաց, որ փրկության դուռը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ (Հովհաննես 3։16)։ Քննեք այդ հարցերի պատասխանները և որոշեք, թե արդյոք կարիք ունեք ավելին իմանալու Հիսուսի մասին։ Կիմանաք նաև, թե ինչպես կարող եք հավատ դրսևորել նրա հանդեպ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 11 Ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 2-րդ գլուխը, որի վերնագիրն է՝ «Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։