Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Աստվածաշնչի պատասխանը

Այո՛։ Աստվածաշնչյան հետևյալ չորս սկզբունքները կարող են օգնել քեզ փողի և պարտքերի հետ կապված հարցերում։

  1. Պլանավորիր ծախսերդ։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Մի՛ տրվիր ինչ-որ բան գնելու գայթակղությանը զուտ այն պատճառով, որ դա զեղչի տակ է։ Բյուջե կազմիր և հետևիր դրան։

  2. Խուսափիր անհարկի պարտքերից։ «Պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)։ Եթե արդեն պարտք ես արել և ժամանակի ընթացքում չես կարողանում այն վերադարձնել, փորձիր պարտատերերի հետ քննարկել վճարման նոր պլանը։ Եղիր հաստատակամ։ Վարվիր այնպես, ինչպես խորհուրդ է տրվում Առակներ 6։1–5-ում. «Խոնարհեցրու քեզ և համառորեն թախանձիր մերձավորիդ։ Քուն մի՛ տուր աչքերիդ և ոչ էլ նինջ՝ կոպերիդ»։ Նույնիսկ եթե քո առաջին խնդրանքը չընդունվի, նորից խոսիր փոփոխություն անելու մասին։

  3. Ճիշտ տեսակետ ունեցիր փողի հանդեպ։ «Նախանձ աչք ունեցող մարդը հարստության հետևից է ընկնում, բայց չգիտի, որ իր վրա չքավորություն է գալու» (Առակներ 28։22)։ Նախանձն ու ագահությունը ոչ միայն կարող են ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնեցնել, այլև հետին պլան մղել հոգևոր հարցերը։

  4. Եղիր բավարարված։ «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։ Փողով չես կարող երջանկություն և բավարարվածություն գնել։ Աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից ոմանք շատ փող չունեն։ Նրանց ունեցածը ընտանիքի ու ընկերների սերն է և ընկերությունն Աստծու հետ (Առակներ 15։17; 1 Պետրոս 5։6, 7

 

Իմացիր ավելին

Ապրիր ունեցածդ միջոցների համեմատ. ինչպե՞ս

Իմացիր, թե ինչպես Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը կարող է օգնել խուսափել ֆինանսական խնդիրներից և անհարկի պարտքեր անելուց։