Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մահվան հանդեպ վախ. ինչպե՞ս հաղթահարել

Մահվան հանդեպ վախ. ինչպե՞ս հաղթահարել

Աստվածաշնչի պատասխանը

Մահը թշնամի է, ուստի բնական է, որ մարդիկ վախենում են մահից և փորձում են ամեն կերպ պահպանել իրենց կյանքը (1 Կորնթացիներ 15:26)։ Սակայն մահվան հանդեպ ահաբեկող վախը, որ ստության կամ ոգեհարցության միջոցով բույն է դրել մարդկանց սրտում, «ամբողջ կյանքի ընթացքում ստրկության մեջ» է պահում նրանց (Եբրայեցիներ 2:15)։ Մահվան մասին ճշմարտությունն իմանալը կազատի դրա հանդեպ վախից, որը կարող է զրկել կյանքից ուրախություն ստանալու կարողությունից (Եբրայեցիներ 2:15

Ճշմարտությունը մահվան մասին

  • Մահացածները ոչինչ չեն գիտակցում (Սաղմոս 146:4)։ Կարիք չկա վախենալու՝ մտածելով, թե մահից հետո տանջանքների կենթարկվեք, քանի որ Աստվածաշունչը մահը համեմատում է քնի հետ (Սաղմոս 13:3; Հովհաննես 11:11–14

  • Մահացածները չեն կարող վնասել մեզ։ Նույնիսկ ոխերիմ թշնամին մահից հետո անզոր է դառնում (Առակներ 21:16)։ Աստվածաշունչն ասում է, որ «նրանց ատելությունն ու նրանց նախանձն արդեն կորել են» (Ժողովող 9:6

  • Չի կարելի միանշանակ ասել, որ մահը մեր գոյության հավերժական դադարն է։ Հարության միջոցով Աստված նորից կյանք կտա նրանց, ովքեր մահացել են (Հովհաննես 5:28, 29; Գործեր 24:15

  • Աստված խոստանում է, որ կլինի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:4)։ Այդ ժամանակների մասին Աստվածաշնչում ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»՝ բացարձակապես ազատ մահվան վախից (Սաղմոս 37:29

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

Աստվածաշնչում արձանագրված է հարության ութ դեպք։ Հարություն առած այդ մարդիկ որևէ բան պատմե՞լ են հանդերձյալ կյանքի մասին։