Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ Եհովայի վկաները խաչը չեն ընդունում

Ինչո՞ւ Եհովայի վկաները խաչը չեն ընդունում

 Շատ մարդկանց համար խաչը քրիստոնեության խորհրդանիշն է։ Մենք՝ Եհովայի վկաներս, քրիստոնյաներ ենք, սակայն խաչ չենք օգտագործում երկրպագության մեջ։ Ինչո՞ւ։

 Պատճառներից մեկն այն է, որ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը մահացել է ոչ թե խաչի, այլ ցցի վրա։ Բացի այդ, Աստվածաշունչը քրիստոնյաներին պատվիրում է. «Փախեք կռապաշտությունից», ինչը նշանակում է նաև խաչ չօգտագործել երկրպագության մեջ (1 Կորնթացիներ 10:14; 1 Հովհաննես 5:21

 Տեղին է հիշել Հիսուսի հետևյալ խոսքերը. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13:34, 35)։ Այս խոսքերով նա ցույց տվեց, որ անձնազոհ սերն էր բնորոշելու իր իսկական հետևորդներին, ոչ թե խաչը կամ այլ պատկեր։