Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա

Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա

 Հիսուսը նշել է, թե ինչ քայլեր է հարկավոր անել Եհովայի վկա դառնալու համար։ Նրա խոսքերն արձանագրված են Մատթեոս 28։19, 20 համարներում։ Այդ համարներն ընդգծում են, թե անհատը ինչ պետք է անի, որպեսզի դառնա Քրիստոսի աշակերտ. դա ներառում է Եհովայի մասին խոսելը, կամ՝ վկայելը։

 Քայլ 1։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց, որ «աշակերտներ պատրաստեն.... սովորեցնելով նրանց» (Մատթեոս 28:19, 20)։ «Աշակերտ» բառը բառացի նշանակում է «սովորող»։ Աստվածաշունչը, հատկապես Հիսուս Քրիստոսի սովորեցրածները այնպիսի տեղեկություններ են պարունակում, որոնք անհրաժեշտ են քեզ՝ երջանիկ ու բավարարված կյանքով ապրելու համար (2 Տիմոթեոս 3:16, 17)։ Մենք ուրախ ենք օգնելու քեզ Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար ծրագրի միջոցով իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստծու Խոսքը (Մատթեոս 10:7, 8; 1 Թեսաղոնիկեցիներ 2:13

 Քայլ 2։ Կիրառիր այն, ինչ սովորում ես։ Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր սովորում են, պետք է նաև «պահեն այն ամենը, ինչ որ.... [նա] պատվիրեց» (Մատթեոս 28:20)։ Սա նշանակում է, որ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ դու պարզապես գիտելիքներ չես ստանում Աստծու մասին. թերևս կարիք լինի, որ մեծ փոփոխություններ անես մտածելակերպիդ ու վարքիդ մեջ (Գործեր 10:42; Եփեսացիներ 4:22–29; Եբրայեցիներ 10:24, 25)։ Նրանք, ովքեր պահում են Հիսուսի պատվերները, մղվում են անձնական որոշում կայացնելու, որ հետևեն նրան՝ նվիրելով իրենց կյանքը Եհովա Աստծուն (Մատթեոս 16:24

 Քայլ 3։ Մկրտվիր (Մատթեոս 28:19)։ Աստվածաշնչում մկրտվելը համեմատվում է թաղվելու հետ (համեմատիր Հռոմեացիներ 6:2–4)։ Մկրտությունը խորհրդանշում է այն, որ անհատը մահանում է նախկին կյանքի համար և նոր կյանք է սկսում։ Հետևաբար քո մկրտությամբ դու հանրորեն ցույց ես տալիս, որ կատարել ես Հիսուսի նշած առաջին երկու քայլերը և Աստծուն խնդրում ես, որ քեզ մաքուր խիղճ տա (Եբրայեցիներ 9:14; 1 Պետրոս 3:21

Ինչպե՞ս իմանամ՝ պատրա՞ստ եմ մկրտվելու

 Դիմիր քո ժողովի երեցներին։ Նրանք կզրուցեն քեզ հետ, որպեսզի համոզվեն՝ արդյոք դու հասկանում ես, թե դա ինչ է նշանակում, կիրառում ես սովորածդ և արդյոք հոժարակամորեն նվիրել ես քո անձը Աստծուն (Գործեր 20:28; 1 Պետրոս 5:1–3

Այս քայլերը վերաբերո՞ւմ են այն երեխաներին, որոնց ծնողները Վկա են

 Այո՛։ Մենք մեծացնում ենք մեր երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով», ինչպես որ պատվիրում է Աստվածաշունչը (Եփեսացիներ 6:4)։ Սակայն երբ նրանք մեծանում են, նախքան մկրտվելը իրենք են անձնական որոշում կայացնում՝ սովորել, ընդունել ու կիրառել այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը (Հռոմեացիներ 12:2)։ Ի վերջո, յուրաքանչյուր անհատ ինքը պետք երկրպագության հետ կապված որոշում կայացնի (Հռոմեացիներ 14:12; Գաղատացիներ 6:5