Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է սպասվում ապագայում

Ի՞նչ է սպասվում ապագայում

Ի՞նչ է սպասվում ապագայում

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Վաղվա օրվա հանդեպ անհատի ունեցած վերաբերմունքը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես նա կվարվի այսօր։ Օրինակ՝ նրանք, ովքեր հույսով չեն նայում ապագային, կարող են որդեգրել հետևյալ տեսակետը. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթացիներ 15։32)։ Այսպիսի վերաբերմունքը հաճախ անհատին դրդում է շատակերության, հարբեցողության ու անհանգստության և մտքի խաղաղություն չի բերում։

Եթե ապագան ամբողջությամբ մարդու ձեռքում լիներ, ապա որևէ լավ հեռանկարի հույս չէինք ունենա։ Երկրի մթնոլորտը, ջուրը և հողը երբևէ այնքան ապականված չեն եղել, որքան այսօր են։ Մեծանում է միջուկային պատերազմի հավանականությունը, ինչպես նաև ահաբեկչական հարձակումների թիվը։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հիվանդության և աղքատության զոհն են դարձել։ Այդուհանդերձ, հիմնավոր պատճառներ կան լավ ապագայի հույս ունենալու։

Մարդիկ չեն կարող ճշգրտորեն կանխատեսել ապագան, մինչդեռ Եհովա Աստված իրեն նկարագրում է որպես մեկը, «որ պատմում է առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (Եսայիա 46։10)։ Ի՞նչ է Եհովան խոստանում ապագայի համար։

Ինչ է ասում Աստվածաշունչը

Եհովան թույլ չի տա, որ երկիրը կործանվի, կամ նրա վրայից վերանա կյանքը։ Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Իր երկնային Թագավորության միջոցով Եհովան երկիրը կմաքրի չարությունից և կհաստատի այն պայմանները, որ նպատակադրել էր սկզբում (Ծննդոց 1։26–31; 2։8, 9; Մատթեոս 6։9, 10)։ Աստվածաշնչի ստորև բերված համարներում նկարագրվում է ապագան, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնք տեղի կունենան շուտով և ազդեցություն կթողնեն երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու վրա։

Սաղմոս 46։8, 9։ «Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ։ Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով»։

Եսայիա 35։5, 6։ «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատումը ջուրեր են բխելու եւ ամայի տեղումը՝ առուներ»։

Եսայիա 65։21, 22։ «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ»։

Դանիէլ 2։44։ «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։

Հովհաննես 5։28, 29։ «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան»։

Հայտնություն 21։3, 4։ «Ինքը Աստված նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։

Ինչպես է Աստվածաշնչի պատասխանը մտքի խաղաղություն բերում

Վերոհիշյալ համարներում նկարագրված պայմանները առաջին հայացքից գուցե անհավանական թվան։ Սակայն այդ խոստումները Աստված է տվել, և ոչ թե մարդիկ։ Իսկ Եհովա Աստված «չի կարող ստել» (Տիտոս 1։2

Եթե սովորեք վստահել Աստծու խոստումներին և ապրել նրա օրենքներով, դուք մտքի խաղաղություն կունենաք՝ չնայած անչափ դժվար հանգամանքներին։ Պատերազմը, հիվանդությունը և նույնիսկ ծերության բերած խնդիրները կամ մահվան սպառնալիքը երբեք չեն խլի ձեր խաղաղությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև դուք համոզված կլինեք, որ Աստծու Թագավորությունը կվերացնի այս բոլոր չարիքների հետևանքները։

Ինչպե՞ս կարող եք ապագայի համար այդպիսի ամուր հույս ունենալ։ Դուք պետք է նորոգեք «ձեր միտքը» և հավաստիանաք, թե որն է «Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Հավանաբար կարիք ունեք ավելի շատ բան իմանալու այն մասին, որ Աստվածաշնչի խոստումները վստահելի են։ Իսկապես արժե ջանքեր թափել այդպիսի ուսումնասիրություն կատարելու համար։ Կյանքում քիչ բաներ կան, որ կարող են մտքի նման խաղաղություն պարգևել ձեզ։

[նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]

Ի՞նչ է Աստծու Խոսքն ասում ապագայի մասին

Եսայիա 35։5

Եսայիա 35։6

Հովհաննես 5։28, 29