Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

«2011թ. սկզբին ամբողջ աշխարհում կար 5,4 միլիարդ բջջային հեռախոսի բաժանորդագրություն» (ՄԱԿ-Ի ՔՐՈՆԻԿԱ, ԱՄՆ)։

Անցած տասնամյակում «աղետները ավելի քան 780000 մարդու կյանք են խլել։ Երկրաշարժերը կազմում են աղետների պատճառով մահացության մոտ 60%-ը» («ԼԱՆՑԵՏ», ԲՐԻՏԱՆԻԱ)։

«Վերջին 20 տարիների ընթացքում մոտ 800000 ռուսներ ինքնասպանություն են գործել» («ՌՈՍԻՍԿԱՅԱ ԳԱԶԵՏԱ», ՌՈՒՍԱՍՏԱՆ)։

Ֆիլիպիններում, որտեղ ամուսնալուծությունն արգելված է, 15-ից 49 տարեկան կանանց թիվը, ովքեր «քաղաքացիական ամուսնություն ունեն... 1993-ից 2008թ. կրկնապատկվել է, դեռ մի բան էլ ավել» (THE PHILIPPINE STAR, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ)։

Վրաստանի Հանրապետության «79,2 տոկոսը պասիվ ծխող է»։ Մայրաքաղաք Թբիլիսիում «դրա զոհն է դարձել երեխաների 87,7 տոկոսը» («ՏԱԲՈՒԼԱ», ՎՐԱՍՏԱՆ)։

Բժշկական տուրիզմ դեպի Ասիա

Աշխարհի տարբեր մասերից ավելի ու ավելի շատ պացիենտներ են մեկնում արտասահման՝ որակյալ բուժօգնություն ստանալու, և հաճախ բուժման համար նրանք վճարում են շատ ավելի քիչ, քան կվճարեին իրենց երկրում։ Ինչպես տեղեկացնում է «Բիզնես Ուորլդ» թերթը, Ֆիլիպիններում 2015թ.-ին ամեն տարի կլինեն մեկ միլիոն այդպիսի տուրիստներ, իսկ Հարավային Կորեայում՝ նույն թիվը՝ 2020թ.-ին։ Հնդկաստանը, Մալայզիան, Սինգապուրն ու Թաիլանդը նույնպես հայտնի բուժկենտրոններ են։ Միայն Արևմուտքի բնակիչները չէ, որ օրթոպեդիկ, կարդիոլոգիական և այլ հիվանդությունների բուժում են անցնում Ասիայում։ Ըստ նույն աղբյուրի՝ բազմաթիվ հարուստ չինացիներ նույնպես այցելում են պլաստիկ վիրաբուժության կենտրոններ՝ ձեռքերին «հայտնի մարդկանց [նկարները], որոնց ուզում են նմանվել» (Business World)։

Միաժամանակ մի քանի բան անողների գործը թերի է

Տեխնոլոգիաները հաճախ աշխատողներին ստիպում են միաժամանակ երկու կամ ավելի բարդ առաջադրանքներ կատարել և անմիջապես պատասխանել հարցերին։ Սակայն «այն աշխատողների գործը, ովքեր միաժամանակ շատ բաներ են անում, թերի է»,— ասում է Քլիֆ Նասը, որը Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ)՝ «Մարդկանց միջև հաղորդակցության և ինտերակտիվ մեդիայի լաբորատորիայի» բաժնի ղեկավարն է։ Ըստ տեղեկությունների՝ այդպիսի մարդիկ հաճախ սթրեսի մեջ են ընկնում, ոչ կարևոր բաները ավելի հեշտությամբ են շեղում նրանց ուշադրությունը, խորը չեն մտածում ու, հետևաբար, բաց են թողնում կարևոր մանրամասները։ Նասը առաջարկում է. «Երբ սկսում ես ինչ-որ բան անել, միայն դա արա և ուրիշ ոչինչ մի՛ արա 20 րոպեի ընթացքում։ Դա օգնում է կենտրոնանալու և խորը մտածելու»։