Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում հիշատակված չէ Թուրինյան սավանի, կամ՝ պատանքի մասին։ Շատերի կարծիքով՝ կտավե այդ սավանով են փաթաթել Հիսուսի մարմինը՝ նրան թաղելու համար։ Այս համոզմունքի պատճառով որոշ մարդիկ Թուրինյան պատանքը համարում են քրիստոնեական աշխարհի ամենասուրբ մասունքներից մեկը։ Այսօր այն պահվում է բարձր տեխնոլոգիայով պատրաստված պաշտպանական արկղի մեջ Թուրինի տաճարում (Իտալիա)։

Արդյոք աստվածաշնչյան արձանագրությունը թիկունք կանգնո՞ւմ է Թուրինյան պատանքի իսկությանը։ Ո՛չ։

Քննենք պատանքի վերաբերյալ երեք մանրամասներ, որոնք տարբերվում են այն ամենից, ինչ ասվում է Աստվածաշնչում։

  1. Սավանը 442 սմ երկարությամբ և 113 սմ լայնությամբ (14 ֆտ, 6 դյմ երկարությամբ և 3 ֆտ, 8 դյմ լայնությամբ) մեկ ամբողջական կտոր է, որի երկարությամբ կարված է 8 սմ (3 ֆտ) լայնություն ունեցող ժապավենաձև կտոր։

    Ինչ է ասում Աստվածաշունչը։ Հիսուսի մարմինը փաթաթված էր ոչ թե կտավե մեկ կտորով, այլ ժապավենաձև մի քանի կտորներով։ Նրա գլուխը փաթաթված էր առանձին կտորով։ Հիսուսի հարությունից հետո նրա առաքյալներից մեկը մտավ դատարկ գերեզման ու «տեսավ, որ պատանքն ընկած է»։ «Պատանք» թարգմանված բնագրային բառը այստեղ գործածված է հոգնակի թվով։ Այն սովորաբար վերաբերում է ժապավենաձև կտորների։ Աստվածաշնչում գրված է, որ «այն կտորը, որը նրա գլխին էր եղել, ոչ թե պատանքի հետ ընկած էր, այլ առանձին փաթաթված ու մի կողմ էր դրված» (Հովհաննես 20։6, 7

  2. Սավանի վրա կան հետքեր, որոնք ենթադրվում է, որ չլվացված դիակի արյան հետքեր են։

    Ինչ է ասում Աստվածաշունչը։ Երբ Հիսուսը մահացավ, աշակերտները նրա մարմինը պատրաստեցին այնպես, «ինչպես որ հրեաները սովորություն ունեին թաղման համար մարմինը պատրաստելու» (Հովհաննես 19։39–42)։ Այդ սովորության մեջ մտնում էր թաղելուց առաջ դին լվանալը և յուղեր ու հոտավետ խոտեր օգտագործելը (Մատթեոս 26։12; Գործեր 9։37)։ Ուստի Հիսուսի աշակերտները լվացած կլինեին նրա մարմինը նախքան նրան կտորներով փաթաթելը։

  3. Սավանի վրա, համաձայն «Բրիտանական հանրագիտարանի», պատկերված է մի մարդ, որը «պառկած է սավանի երկայնքով դրա մի կեսի վրա, իսկ մյուս կեսը նրա գլխի վրայով դիմացից ծածկում է ողջ մարմինը» (Encyclopædia Britannica)։

    Ինչ է ասում Աստվածաշունչը։ Հիսուսի աշակերտները քննարկում էին նրա մահը, դատարկ գերեզմանը, ինչպես նաև այն կանանց վկայությունը, ովքեր «գերբնական երևույթ՝ հրեշտակների էին տեսել, որոնք էլ ասել էին, թե նա կենդանի է» (Ղուկաս 24։15–24)։ Եթե պատանքը լիներ Հիսուսի գերեզմանում, նրա աշակերտներն, անկասկած, կքննարկեին դա և դրա վրա եղած պատկերը։ Սակայն Աստվածաշունչը չի ասում, որ նման քննարկում է եղել։

Պե՞տք է արդյոք պատանքը երկրպագության առարկա դարձնել

Ո՛չ։ Նույնիսկ եթե դա իսկապես լիներ այն պատանքը, որով փաթաթել էին Հիսուսի մարմինը, միևնույնն է, դրան երկրպագելը սխալ կլիներ։ Քննենք աստվածաշնչյան հետևյալ սկզբունքները։

  1. Դրա կարիքը չկա։ Հիսուսը բացատրեց. «Աստված Ոգի է, և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան» (Հովհաննես 4։24)։ Ճշմարիտ երկրպագությունը չի ներառում կրոնական մասունքների կամ սրբապատկերների գործածություն։

  2. Դա արգելված է։ Տասը պատվիրաններից մեկը արգելում է կռապաշտությունը (2 Օրենք 5։6–10)։ Աստվածաշնչում այդպիսի պատվեր տրվում է նաև քրիստոնյաներին։ Այնտեղ ասվում է. «Հեռու պահեք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5։21)։ Ոմանք գուցե պնդեն, որ իրենց համար պատանքը ոչ թե կուռք է, այլ իրենց հավատի խորհրդանիշը։ Սակայն հավատի խորհրդանիշը դառնում է կուռք այն մարդու համար, ով խոր պատկառանք է զգում դրա հանդեպ։ * Այդ պատճառով Աստծուն հաճեցնել ցանկացող մարդը նվիրվածություն չի դրսևորի որևէ առարկայի, այդ թվում՝ պատանքի հանդեպ, և չի ակնածի դրանից։

^ պարբ. 15 Կուռքը ինչ-որ բանի նմանությամբ կամ երևակայությամբ արված պատկեր է, կամ՝ խորհրդանիշ՝ պաշտամունքի առարկա։